close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում «Սանիթեք»-ի աշխատակիցների աշխատավարձի հարցը լուծելու համար

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2019, 15:02
 Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում «Սանիթեք»-ի աշխատակիցների աշխատավարձի հարցը լուծելու համար

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով օգոստոս ամսվա՝ իրենց աշխատավարձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածները փորձեր արեցին փակել Արգիշտիի փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

«Սանիթեք»-ի աշխատակիցները փորձեցին նաև մտնել քաղաքապետարան, սակայն ոստիկանները պատնեշ կազմեցին և փակեցին մուտքը: Նրանք պահանջում էին, որպեսզի քաղաքապետարանից իրենց ներկայացնեին այն փաստաթուղթը, որտեղ նշված է, որ իրենք «Սանիթեք»-ին փոխանցել են գումարը, եւ իրենք կարող են այդ գումարից աշխատավարձ ստանալ:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին և ասաց, որ քաղաքապետարանն այժմ փնտրում է իրավական մեխանիզմներ այդ հարցը պարզելու համար:

«Մենք նաև կապ ենք հաստատել այն բանկի հետ, որով արվել է փոխանցումը: Երևանի քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորության դեպքում հարցը լուծվի առանց «Սանիթեք»-ի՝ աշխատավարձերը վճարվեն անձամբ ձեզ»,- նշեց Կարապետյանը:

Մամուլի խոսնակը նաև ընդգծեց, որ օգոստոս ամսվա աշխատանքների համար փոխանցել է 141 մլն ՀՀ դրամ, իսկ հուլիսի համար՝ 23 մլն:  

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica