close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ կփոխարինի Վալերիյ Օսիպյանին. նշանակվել է ԺՊ

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2019, 14:25
 Ո՞վ կփոխարինի Վալերիյ Օսիպյանին. նշանակվել է ԺՊ

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Օսիպյանը քիչ առաջ հրաժեշտի ելույթ է ունեցել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների առջեւ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ոստիկանության լրատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը եւ հավելել, որ ոստիկանապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնում է նշանակվել  2018-ի մայիսի 10-ին։

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝ կից գրելով. «Մարդ, ով շատ կարճ ժամանակահատվածում փոխեց համակարգը հիմնովին։ Պարոն Օսիպյանը արժանի է ավելի գնահատված աշխատանքի։ Հաջողություն, Գեներալ։

Հ.Գ Ինքը իսկական դուխով ա ու ոնց ինքն ա ասում՝

-Հանցագործի տեղը բանտն ա
-Ոչ թե գրավով ազատությունը։

Հ.Գ.Գ․ Իրերը հավաքեց ու դուռը փակեց»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica