close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+19°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում նորմալ է անցել

Արցախ

18 Սեպտեմբերի 2019, 14:09
 ԵԱՀԿ դիտարկումը Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում նորմալ է անցել

Սեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արեւելքում:

Արցախի ԱԳՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա): 

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica