close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2019, 14:08
 Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,– ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Նշենք, որ մամուլին հայտնի է դարձել, որ հրաժարական են տալու ուժային բոլոր կառույցների ղեկավարները։

Սեպտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իշխանության գործելաոճը «ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica