close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

5.000 զբոսաշրջիկով վիթխարի նավը խարիսխ Է գցել Վլադիվոստոկի նավահանգստում

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2019, 13:07
 5.000 զբոսաշրջիկով վիթխարի նավը խարիսխ Է գցել Վլադիվոստոկի նավահանգստում

Quantum of the Seas հսկայական նավը, որի վրա հինգ հազար զբոսաշրջիկ կա՝ Չինաստանից, խարիսխ Է գցել Վլադիվոստոկում. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին Տյանզինում, որտեղից զբոսաշրջիկներն ուղեւորվել են դեպի Ճապոնիայի ափեր՝ Ֆուկուոկա եւ Սակաիմինատո նավահանգիստներ: Վլադիվոստոկ հասնելուց հետո շրջագայությունը կավարտվի սեպտեմբերի 21-ին Տյանզինում։

Quantum of the Seas-ը կառուցվել Է Գերմանիայի Meyer Werft նավաշինարանում եւ ջրարկվել 2014 թվականին: Գրանցման նավահանգիստը Նասաուն Է (Բահմայան կղզիներ):

Նավի երկարությունը 348 մետր է, լայնությունը՝ 41 մետր: Նավի վրա 16 տախտակամած Է, դրանցից 14-ը նախատեսված Է ուղեւորների համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica