close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայի արևելքում «Ֆակսայ» թայֆունը վնասել է հասցրել ավելի քան 500 դպրոցի

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2019, 12:38
 Ճապոնիայի արևելքում «Ֆակսայ» թայֆունը վնասել է հասցրել ավելի քան 500 դպրոցի

Սեպտեմբերի սկզբին Ճապոնիա հասած «Ֆակսայ» անունով թայֆունը Տոկիոյին կից Տիբա պրեֆեկտուրայում վնաս է հասցրել ավելի քան 500 հանրակրթական դպրոցների. տեղեկացնում  է «Կիոդո» գործակալությունը:

Մասնավորապես՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 548 հանրակրթական հաստատությունների շենքեր: Նշվում է՝ դրանցից մի քանիսի վերանորոգման աշխատանքներն ավարտի հասցնելու համար կպահանջվի մինչև 6 ամիս:

Tokyo Electric Power էներգետիկ ընկերության տեղեկացմամբ՝  չորեքշաբթի առավոտյան Տիբա պրեֆեկտուրայում առնվազն 49 հազար շենք դեռևս զրկված է էլեկտրաէներգիայից: Ընկերությունը խոստանում է էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին վերականգնել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում:

Հավելենք, որ «Ֆակսայ»-ն այս տարի Խաղաղ օվկիանոսում ձևավորված թայֆուններից 15-րդն է: Ճապոնիայի արևելքում, այդ թվում՝ մայրաքաղաքային շրջանում, թայֆունի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել՝ ավելի քան 60-ը:

Image result for japan typhoon faxai

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica