close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաբարովսկի երկրամասում ջրհեղեղը մոտ մեկ միլիարդ ռուբլու վնաս է պատճառել

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2019, 12:23
 Խաբարովսկի երկրամասում ջրհեղեղը մոտ մեկ միլիարդ ռուբլու վնաս է պատճառել

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ջրհեղեղը, ըստ նախնական տվյալների, 990 միլիոն ռուբլու վնաս է հասցրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրամասի կառավարության հաղորդագրությունը:

«Երկրամասի բնակչությանն ու ենթակառուցվածքներին ջրհեղեղի հասցրած վնասի չափը, նախնական տվյալների համաձայն, գնահատվում է 990 միլիոն ռուբլի: Շրջանի ղեկավարը դիմել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին` Խաբարովսկի երկրամասին ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ջրհեղեղի ալիքը վնաս է հասցրել երկրամասի 93 բնակավայրի: Աղետից տուժել է 670 բնակելի տուն, որոնցում ապրող բնակիչների թիվը հասնում է 2 հազարի:

Այս պահին Խաբարովսկում տիրող իրավիճակը կարգավորման փուլում  է, սակայն Ամուրի Կոմսոմոլսկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տարածաշրջանում ջրի մակարդակը 1,5 մետրով բարձր է վտանգավորության թույլատրելի սանդղակով նախատեսված մակարդակից: 440 բնակելի տուն այս պահի դրությամբ դեռևս հեղեղված է:

Խաբարովսկի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica