close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փանիկ-Արևշատ ճանապարհն արդեն երկար տարիներ անմխիթար վիճակում է

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2019, 11:59
 Փանիկ-Արևշատ ճանապարհն արդեն երկար տարիներ անմխիթար վիճակում է

ՀՀ Շիրակի մարզի Փանիկ-Արևշատ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհն արդեն երկար տարիներ անմխիթար վիճակում է:

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ 14 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար բավարար միջոցներ չունեն, իսկ երթևեկելի ծածկի մակերեսի փոսայնության 4.0%-ից բարձր լինելու պատճառով հնարավոր չէ իրականացնել ընթացիկ  պահպանման աշխատանքներ:

Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզային նշանակության ճանապարհահատվածով իրենք չեն կարող զբաղվել:

Ի դեպ, այս ճանապարհով են անցնում Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազամաբազայի ծանրաքարշ զինվորական մեքենաները և տեխնիկան, ինչի պատճառով ավտոմոբիլային ճանապարհի ծածկույթը քանդվում է: Նաև տեղեկացնենք, որ վերոնշյալ ճանապարհի վերանորոգման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով գումարներ հատկացված չեն:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի թ) ենթակետի պահանջների համաձայն՝ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը ՀՀ տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը՝ 11.5 տոննան:

Մարզային նշանակության ավտոճանապարհով հիմնականում երթևեկում են բեռնատար և կցորդիչով բեռնատար գերծանրաբեռնված ավտոմեքենաներ: Գերծանրաբեռնված բեռնատարների երթևեկը կարգավորելու համար անհրաժեշտ է, որ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հաճախակի իրականացվեն վերահսկողական գործառույթներ:

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica