close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը հայերինն է. ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին

Արցախ

17 Սեպտեմբերի 2019, 19:16
 Արցախը հայերինն է. ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին

ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1988 թվականի՝ «Կովկասյան հուզումներ և ազգայնականության սպառնալիք» անվանմամբ փաստաթղթի մեջ խոսվում է Ղարաբաղում միջէթնիկ կոնֆլիկտի մասին:

«1920-ական թվականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին շարունակական, սակայն ճնշված հիասթափության աղբյուր դարձավ հայերի համար»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանի երիտասարդ բնակչության թվի արագ աճը հանգեցրեց երիտասարդ հանրապետության` երկրի առջև ծառացած կրթական, սոցիալական խնդիրները լուծելու անկարողությանը. սա էլ հանգեցրեց բնակչության դժգոհությանը, որը սկսեց արտահայտվել հայ բնակչության դեմ կատարված հարձակումներով:

Գաղտնազերծված փաստաթղթում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ստեղծվել է 1923 թվականին հայերի բնակավայրում, որտեղ հայերը կազմել են մարզի բնակչության 89 տոկոսը:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica