close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)

Նախագծեր

17 Սեպտեմբերի 2019, 17:42
 Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։

Յոթերորդ մասը` այստեղ,

Ութերորդ մասը՝ այստեղ։

Իններորդ մասը՝ այստեղ:

Տասներորդ մասը՝ այստեղ:

 

Սեփականաշնորհում

Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանում ոչնչացվեց 1000 կոլտնտեսություն ու սովխոզ, փակվեց ավելի քան 800 ձեռնարկություն

Ինչպես հայտնի է, Հայաստանում պետական գույքի մասնավորեցման գործընթացը սկսվեց հողերի ապապետականացմամբ։ Դա 1990-1991 թվականն էր։ Կարճ ժամանակահատվածում պետական հողերի ավելի քան 90 տոկոսը սեփականաշնորհվեց։ Մնացին միայն համայնքային նշանակության շատ սահմանափակ պահուստային հողատարածքներ։

Հողի սեփականաշնորհմանը զուգահեռ,ամբողջությամբ ապապետականացվեց նաեւ գյուղատնտեսական տեխնիկան։

Պետությունը հողը հանձնեց գյուղացուն՝ դրանով իսկ ավարտված համարելով իր գործը։ Չստանալով որեւէ աջակցություն՝ արդեն հաջորդ տարվանից գյուղատնտեսական նշանակության շատ վարելահողեր ուղղակի վերածվեցին խոտհարքերի։ Դրա հետեւանքով խիստ կրճատվեցին ցանքատարածությունները,նվազեց գյուղատնտեսության արտադրողականությունը։ Գյուղատնտեսական տեխնիկան չհամալրվելով սկսեց արագ շարքից դուրս գալ։

Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին պետական աջակցությամբ գրեթե ոչ մի միավոր գյուղատնտեսական տեխնիկա չի ներկրվել Հայաստան։

Հողի մասնավորեցման այս քաղաքականությունը հետագայում եւս տխուր հետեւանք թողեց ճյուղի զարգացման վրա։ Այսօր էլ դրա ազդեցությունը շարունակում է զգացնել տալ։ Գյուղատնտեսական նշանակության հողատարածքները,առանց որոշակի դասակարգման, միեւնույն սխեմայով մասնավորեցվեցին գյուղացիական տնտեսություններին,որոնք ստացան չնչին տարածքներ՝ համայնքների տարբեր հատվածներում։ Ընդ որում,շատ դեպքերում միեւնույն սեփականատիրոջը պատկանող հողակտորները հայտնվեցին իրարից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ լրացուցիչ բարդություններ ստեղծելով եւ ծախսեր առաջացնելով դրանց մշակման համար։ Այսինքն՝ հողի մասնավորեցման որդեգրված քաղաքականությունը հանգեցրեց դրանց մասնատմանը եւ մշակման արդյունավետության նվազեցմանը։ Պատահական չէ,որ մասնավորեցումից նույնիսկ 15 տարի հետո ժամանակին բարձր բերքատվություն ապահովող շատ վարելահողեր շարունակում են մնալ անմշակ,որովհետեւ դրանց մաս-մաս շահագործումը շահավետ չէ։

Գյուղատնտեսական հողերի մասնավորեցմանը Ռ. Քոչարյանը չի մասնակցել։ Փոխարենը նրա նախագահության տարիներին ստեղծվեցին պայմաններ գյուղտեխնիկայի համալրման համար։ Սկսած 1998 թվականից՝ իրականացվել են մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց շնորհիվ Հայաստան են ներմուծվել եւ շուկայականից զգալիորեն ցածր գներով գյուղացիական տնտեսություններին մատակարարվել շուրջ 110 հացահատիկահավաք կոմբայն եւ 745 միավոր տարբեր տեսակի տրակտոր։ 

Գյուղատնտեսական հողերի մասնավորեցմանը Ռ. Քոչարյանը չի մասնակցել, նրա նախագահության տարիներին իրացվել են արտադրական նշանակության հողատարածքներ, ընդ որում՝ հիմնականում Երեւանում։ Դրանք այն հողերն ենորոնք հատկացվել են քաղաքաշինության ծրագրերի իրականացման նպատակով։

Ի վերջո,մայրաքաղաքում կառուցվեցին բազմաթիվ շենքեր,կյանքի կոչվեց Հյուսիսային պողոտայի ձեւավորման գաղափարը,որը կար դեռեւս տասնյակ տարիներ առաջ,բայց նույնիսկ խորհրդային տարիներին ձեռնարկման փորձ չէր արվում։ Այս նախաձեռնությունը նպաստավոր ազդեցություն թողեց Հայաստանի ամբողջ անշարժ գույքի շուկայի վրա։ Եթե մինչ այդ անշարժ գույքի գները անընդհատ իջնում էին,ապա մայրաքաղաքում մեկնարկած լայնածավալ շինրարարությունից հետո դրանք սկսեցին թանկանալ։

Այս գործընթացի հետեւանքով Երեւանում հողի կադաստրային արժեքները մի քանի անգամ բարձրացան։ Այսինքն՝ շուկայականին զուգահեռ, տեղի ունեցավ պետական հողերի թանկացում,ինչը լուրջ միջոցներ ապահովեց նախատեսված քաղաքաշինական ծրագրերն իրականացնելու համար։  Վերջին մի քանի տարիներին Երեւանի քաղաքապետարանի կողմից կատարվում են այնքան ֆինանսական ներդրումներ, որքան կազմում էր Հայաստանի ամբողջ պետական բյուջեն, ասենք՝ 1995թ.:

1997-2007թթ. Հայաստանում մասնավորեցվել է շուրջ 4590 օբյեկտ։ Ընդհանուր առմամբ, դրանից պետությունը ստացել է ավելի քան 122 մլրդ դրամ եւ 108 մլն դոլար։ Այսպես ասած՝ նման բարձր եկամտաբերությունը պայմանավորվեց մասնավորեցման հայեցակարգում կատարված փոփոխությամբ։ Եթե մինչ այդ պետական գույքը օտարվում էր սեփականաշնորհման սերտիֆիկատներով՝ առանց որեւէ պայմանի, ապա 1998 թվականից վերանայվեց այդ մոտեցումը։ Դադարեցվեց, այսպես կոչված,անհեռանկար վաուչերային սեփականաշնորհումը։ Փոխարենը պետական գույքը սկսեց մասնավորեցվել ներդրումային փաթեթով հանդերձ։ Դրանով սեփականատերերը ստանձնում էին նաեւ պարտավորություններ թե՛ ընկերությունները գործարկելու, թե՛ աշխատատեղեր ապահովելու վերաբերյալ։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց վերաշահագործել տարիներ շարունակ անգործության մատնված բազմաթիվ ձեռնարկություններ։

Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին,երբ սկսվեց մասնավորեցման գործընթացը,ապապետականացվել է 4917 օբյեկտ կամ շուրջ 230-ով ավելի, քան 1997-2007 թթ.։  Ընդհանուր առմամբ, այս շրջանում մասնավորեցումից պետությունը ստացել է ընդամենը 40.2 մլրդ դրամ, որը 4.5 անգամ պակաս է, քան 1997-2007թթ. ստացված միայն զուտ դրամական մուտքերն են։

Եթե ընդունենք, որ սեփականաշնորհման հայեցակարգի փոփոխությունից հետո, որի շնորհիվ էապես ավելացան դրամական մուտքերը, պետության ունեցվածքը վաճառվել է «խորհրդանշական» գնով,ապա կարելի է ասել,որ Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին դրանք ուղղակի նվիրել են։  

Շարունակելի

 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica