close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետեւում եմ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2019, 17:26
 Հետեւում եմ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան

Հետեւում եմ Արթուր Վանեցյան- Նիկոլ Փաշինյան էպոպեային. ֆեյսբուքյան իր էջում գրել է Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետեւ ձեւակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, եւ դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ եւ ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Բայց այս թեմայով ավելի ուշ կխոսենք:

Մինչդեռ հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու եւ չբարձրաձայնելու մասին:

Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը եւ կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտան պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են եւ դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաեւ ստացվելու են:

Հ. Գ. Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Բարի գալուստ բանական աշխարհ»,– գրել է նա:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica