close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+16°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը պետդեպի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հարցը

Հասարակություն

17 Սեպտեմբերի 2019, 14:08
 ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը պետդեպի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հարցը

ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը բանակցություններ է վարել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Արցախի և Ադրբեջանի միջև ամուր ու ժողովրդավարական խաղաղություն հաստատելու ուղիների վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է  հանձնախումբը:

Հանդիպմանը մասնակցել են պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գործերով վարչության տնօրեն Չերիլ Ֆերնանդեսը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Հայ դատի հանձնախմբի անունից բանակցությունները վարել են կառույցի ղեկավար Րաֆֆի Համբարյանը և հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը։

«Հայ դատի հանձնախումբը գնահատում է մեր բազմամյա երկխոսությունը պետդեպարտամենտի հետ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ և ողջունում ԱՄՆ-ի առավել կառուցողական հնարավորությունները՝ ուղղված խաղաղությանը, Արցախի և հարևան պետությունների քաղաքացիների առաջընթացին և բարգավաճմանը»,-  նշել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը՝ միաժամանակ շեշտելով, որ ԱՄՆ-ը և ԵԱՀԿ-ում նրա գործընկերները նշել են, որ պետք է ապահովեն ավելի ուժեղ հակազդեցություն ադրբեջանական սադրանքներին և ագրեսիային։ 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica