close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ (տեսանյութ)

Իրավունք

17 Սեպտեմբերի 2019, 13:20
 Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անհապաղ վերացնելու միջնորդությունը: Այս մասին որոշումը հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հիշեցնենք, որ միջնորդության քննարկումը սկսվել էր դեռևս սեպտեմբերի 12-ին: Քոչարյանի փաստաբանները միջնորդել էին ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման հիման վրա Քոչարյանի քրեական հետապնդման անհապաղ կասեցման և Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնելու մասին:  

Ռոբերտ Քոչարյանին մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով  «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:

Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են  նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Բացի այդ՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica