Ինչո՞ւ է վարչապետի որդին զորամասում լինելու փոխարեն զբոսնում Երևանում. պարզաբանում է Վլադիմիր Կարապետյանը
Քաղաքական

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում վարչապետի՝ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող որդին Երևանում զբոսնում է քրոջ՝ Մարիամ Փաշինյանի հետ։
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»: