close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն արդեն բացահայտ է տրորում իր «հեղափոխական» խոստումները. «Իրավունք»

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2019, 10:31
 Փաշինյանն արդեն բացահայտ է տրորում իր «հեղափոխական» խոստումները. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Հիշո՞ւմ եք ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ Նիկոլը մեկը մյուսից չքնաղ ինչ խոստումներ էր տալիս: Եվ ահա եկել է ժամանակը, որ դրանք մեկը մյուսի ետևից աչքի առաջ ոտնահարվում են: 

Այսպես, «հեղափոխական» ամենակարևոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանափոխությունից հետո դրսի հայերն իրար հերթ չտալով՝ կվա­զեն Հայաստանում բնակվելու: Այդ խոստ­ման հետքերով էլ, թե նա քանի անգամ է խոսել մեծ հայրենադարձությունից, սփյուռքահայերի ներդրումների հեռան­կարներից, արդեն դժվար է թվարկել:

Ուրեմն, Սփյուռքի մեր հայրենակից­ները իշխանափոխությունից արդեն մոտավորապես տարիուկես անց ինչպե՞ս են արձագանքում Նիկոլի այդ խոստումներին: Գնահատելու համար հիմնվենք մեկ պարզ փաստի վրա: Ցան­կացած սփյուռքահայ, ով կո­րոշի բնակվել Հայաստանում, բնականաբար առաջին հերթին կլուծի բնակարանի հարցը:

Այսպիսով, օտարերկ­րյա քանի՞ քաղաքացի է բնակարան, տուն կամ այլ շարժական գույք գնել Հայաստանում: Պաշտո­նական վիճակագրության օրերս ներկա­յացրած վերջին ցուցանիշն այս տարվա հուլիսի կտրվածքով է: Ըստ այդմ, տվյալ 

ամսվա ընթացքում Հայաստա­նում օտարերկրյա քաղաքացի­ների կողմից գնվել է 193 միա­վոր անշարժ գույք, այդ թվում՝ 89 բնակարան և 45 բնակե­լի տուն: Լավ է, ստացվում է, որ մեկ ամսում Նիկոլի հորդորով Սփյուռքի 134 մարդ (ընտանիք) որոշել է հիմնվել Հայաստա­նում, եթե իհարկե, ըն­դունենք այն իդեալա­կան տարբերակը, որ ամեն մի բնակարան գնվել է ապրելու համար: Բայց ուրախանալ պետք չէ: Բանն այն է, որ եթե օտարերկ­րյա քաղաքացիները նշված թվով ան­շարժ գույք են գնել, ապա շատ ավելի մեծ թվով վաճառել են՝ 348, մոտավո­րապես կրկնակի ավել: Այդ թվում՝ վա­ճառել են 162 բնակարան և 77 բնակելի տուն՝ գնվածից համապատասխանա­բար 73-ով և 32-ով ավել:

Պատկերավոր ասած, եթե (իդեալական տարբերակով) 134 մարդ (ընտանիք) Նիկոլի հորդորով եկել է Հայաստան, ապա 239-ն էլ տուն- տեղը ծախել-փախել է:

Մեկ հետաքրքիր չափանիշ ևս. օտա­րերկրյա քաղաքացիների կողմից հուլի­սին գնվել է ընդամենը 1 արտադրական նշանակության շինություն և վաճառվել 2-ը: Այսինքն՝ ներդրում անողներն էլ են հեռանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica