close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ տնօրենի պաշտոնը քաղաքական դարձնելը ծառայություն է Նիկոլ Փաշինյանի վարչակազմին. քաղաքագետ

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2019, 18:15
 ԱԱԾ տնօրենի պաշտոնը քաղաքական դարձնելը ծառայություն է Նիկոլ Փաշինյանի վարչակազմին. քաղաքագետ

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելով՝ Փաշինյանը փորձում է իր համար ընտրության ավելի մեծ հնարավորություն ստեղծել և, եթե ունի քավոր՝ նշանակել այդ պաշտոնին. Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս սցենարը չբացառեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած և առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը բնորոշեց կարճ. «Ծառայություն Նիկոլ Փաշինյանի վարչակազմին»:

ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնի համար կանխագուշակություններ անել չցանկացավ, միայն արձանագրեց. «Տարբեր անուններ են շրջանառվում՝ մեկը մյուսից աբսուրդ, տեսնենք, ժամանակի ընթացքում այդ աբսուրդ տարբերակներից ո՞րը կընտրի Փաշինյանը»:

ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի մասին, որի անունը ևս շրջանառվում է իբրև հավանական թեկնածու, քաղաքագետն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ են դրված և ինչ կարողություններ ունի Վաղարշակ Հարությունյանը, ես որևէ բան չեմ կարող ասել նրա մասին, բայց նա հատուկ ծառայությունների աշխատակից չէ, զինվորական է և ավելի տրամաբանական կլիներ նրան տեսնել բանակում: Ինչևէ, որոշում կայացնելու իրավունքը այսօր Նիկոլ Փաշինյանինն է»:

Պաշտոնից հրաժարվելուց առաջ Արթուր Վանեցյանի հայտարարությունը Հրանտ Մելիք-Շահնազարյանը շատ մտահոգիչ է համարում: «Երբ ԱԱԾ ղեկավարը նման գնահատականներով է հանդես գալիս, հասկանալի է, որ դա մեկ կամ երկու խնդրի պատճառով չէ: Ըստ երևույթին, ինչ-որ մի հարց դարձել է այն վերջին կաթիլը, որը ստիպել է ԱԱԾ տնօրենին լքել պաշտոնն ու հեղափոխական թիմը»,-արձանագրեց նա:

Քաղաքագետի համար այդ հայտարարությունն ու հրաժարականը լուրջ ցուցիչ են, որոնք նախ և առաջ խոսում են կուտակված սպառնալիքների մասին: Նաև այն մասին, որ սպառնալիքների լուծման՝ վարչապետի առաջարկված մեթոդները հակասում են սպայի արժանապատվությանն ու բոլոր այն սկզբունքներին, որոնք գոյություն ունեն զինվորականների և հատուկ ծառայություններում ընդգրկված մարդկանց շրջանում:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ևս մտածելու տեղ ունեն՝ սպայի արժանապատվության առումով:

«Վանեցյանի հայտարարության մեջ խոսվում է հախուռն կայացված որոշումների, առաջնայինը երկրորդականից չտարբերակելու՝ Փաշինյանի մոտեցման մասին: Պատճառների որոնման մեջ առաջին տարբերակով տեսնում եմ «Սասնա ծռերի» հետ վերջինիս հանդիպումը այն դրվագով, որ Օսիպյանը՝ երբ գերի էր հայտնի ահաբեկչական այդ խմբի մոտ, և հիմա վարչապետը քաղաքական համագործակցություն է սկսում ահաբեկիչների հետ, կարծում եմ, որ այստեղ արժանապատվության լուրջ հարց է առաջացել նաև Օսիպյանի համար»,-ասաց նա:

Շահարկումները, թե Արթուր Վանեցյանը նախկին իշխանությունների կադրն էր, քաղաքագետը արդարացված չի համարում. «Սոցցանցերում կարդում եմ՝ շատերը նրան ասում են, որ հեղափոխության զինվորներից է: Նաև՝ Վանեցյանը երկար ժամանակ ծառայել է ԱԱԾ-ում, նա կադրային սպա է, նման մարդկանց սխալ է ասել՝ այս կամ այն քաղաքական իշխանության ներկայացուցիչ»:

Վանեցյանը, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, ներկա իշխանության այն գործիչներից է, որն ունի և՛ բարձր վարկանիշ, և՛ հեղինակություն, այն բացառիկներից, որը հեղինակությունը վաստակել է ո՛չ Նիկոլ Փաշինյանի հաշվին, այլ իր իրականացրած աշխատանքի շնորհիվ:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica