close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+17°
+18°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

Իրավունք

16 Սեպտեմբերի 2019, 19:11
 Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձ կալանավորվել է:

ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, 2019թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18:05-ին, Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտից «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Արարատի մարզի բնակչի՝  ծնված 1982 թվականին:

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝ վերջինիս մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ համապատասխանաբար 0,87գ և 1,01գ դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ, իսկ ավտոմեքենայի զննությամբ, առջևի նստատեղերի միջնամասից, նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված բյուրեղյա զանգված՝ ընդհանուրը 5,17գ. կշռով:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Առգրավված թմրամիջոցը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված 5,17 գրամ բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությամբ պարզվել է, որ 1982թ. ծնված տղամարդը առանձնապես խոշոր չափի՝ 5.17 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել Երևան քաղաքի բնակչից՝ ծնված 1972 թվականին, որը վաճառելու եղանակով իրացնելու համար, ծանոթի անձնական օգտագործման «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենայով, փոխադրել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բարձրահարկ շենքի ետնամաս:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1972 թվականին ծնված տղամարդը հայտնաբերվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, պարզվել թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու մի շարք հանգամանքներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1972 և 1982թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica