close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲՀԿ-ն չի շտապում մեկնաբանել Միրզոյանի՝ ՍԴ-ի վերաբերյալ հայտարարությունը

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2019, 15:04
 ԲՀԿ-ն չի շտապում մեկնաբանել Միրզոյանի՝ ՍԴ-ի վերաբերյալ հայտարարությունը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Սահմանադրական դատարանի մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որևէ կերպ չի կարող մեկնաբանել՝ մեկ պարզ պատճառաբանությամբ՝ սահմանադրագետ չէ: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել, իսկ ինքը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական գնահատական տալ չի կարող:

«Դրա պատասխանը պետք է սահմանադրագետները տան, իսկ ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ ու գնահատական տալիս եմ այն խնդիրներին, որոնց տիրապետում եմ: Չգիտեմ՝ ԱԺ-ն ՀՀ Սահմանադրությամբ որևէ իրավասություն այստեղ ունի՞, թե՞ ոչ: Եվ երբ այդ հարցին մեր իրավագետները պատասխան տան, այդ ժամանակ կմեկնաբանենք»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ Yerkir.am-ին ասաց, որ շտապած կլինենք, եթե քաղաքական՝ ընդամենը մեկ գործչի հայտարարության հիման վրա փորձենք քաղաքական գնահատական տալ: Ընդգծեց՝  նախ ՍԴ-ն պետք է հիմնավորի, թե որ օրենքի որ դրույթով է առաջնորդվել, և այդ հիմնավորումները տեսնելուց հետո միայն կարելի է դատողություններ անել:

Մեր հարցին, թե իշխող քաղաքական ուժը, կարծես, հող  է նախապատրաստում ՍԴ-ի շուրջ ինչ-որ գործընթացներ զարգացնելու համար, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարող այդպիսի հայտարարություն անել կամ կարծիք հայտնել, որովհետև դրա բավարար հիմքերը չունեմ: Իհարկե, ցանկացած կարծիք ունի կյանքի իրավունք, բայց կիսել այդ կարծիքն ու այն պաշտպանել չեմ կարող, քանզի, կրկնում եմ, դրա համար բավարար հիմքեր չունենք: ԱԺ նախագահը, օգտվելով հայտարարություն անելու՝ իր իրավունքից, հայտարարություն է արել: Հիմա` գնահատել իրավիճակը ճիշտ չէ ո՛չ այս, ո՛չ այն կողմում: Թող ՍԴ-ն ինքը պարզաբանի, դրանից հետո կլինեն քաղաքական գնահատականներ: Այժմ ավելորդ շտապողականություն դրսևորելու կարիք չկա, գնդակը ՍԴ-ի դաշտում է»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica