close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է օրենսդիրը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար. Արմեն Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանին

Իրավունք

16 Սեպտեմբերի 2019, 12:40
 Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է օրենսդիրը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար. Արմեն Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա, մասնավորապես, նշել է.

«Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը։

Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։

Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։

Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար։

Էն ժողովրդավարության բաստիոնի պատերի տակից դուրս եկեք, քարերը փլուզվում են արդեն, տակը չմնաք»։

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica