close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը

Իրավունք

16 Սեպտեմբերի 2019, 12:36
 ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Առաջարկվող նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: Նախագծով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առանձին դաժանությամբ մանկահասակի ներկայությամբ 2 և ավելի կենդանիների ներկայությամբ, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica