close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու՝ ԼՀԿ օրինագիծը

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2019, 12:30
 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու՝ ԼՀԿ օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Ներկայացված օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում բուռն քննարկումների է արժանացել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կրկին հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է, որ նախագծի առկայությունը պայմանավորված է օրենսդրական բացերը լրացնելու հանգամանքով: Նրա տեղեկացմամբ՝ փոփոխությունները վերաբերում  են քաղաքացիական դատավարության  այն դրույթին, որն առնչվում է դատարանների ընդդատության եւ ենթակայության  հետ կապված հարցերի կարգավորմանը:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica