close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիմ Չեն Ընը Թրամփին հրավիրել է Փհենյան

Աշխարհ

16 Սեպտեմբերի 2019, 10:55
 Կիմ Չեն Ընը Թրամփին հրավիրել է Փհենյան

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Փհենյանում հանդիպում ունենալ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Հրավերը եղել է նամակի տեսքով, որը Կիմ Չեն Ընը Թրամփին փոխանցել է ամռան վերջին: Նամակի բովանդակության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Երկու երկրների ղեկավարներն արդեն հանդիպել են Սինգապուրի և Հանոյի գագաթնաժողովների ժամանակ:

Բացի այդ, Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հանդիպել է նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանագծին` այդպիսով դառնալով Հյուսիսային Կորեայի հողի վրա ոտք դրած՝ պատմության մեջ առաջին ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփ – Կիմ Չեն Ըն նախորդ հանդիպումը, որը կայացել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, անսպասելիորեն ընդհատվել էր, քանի որ կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ բանակցային թեմաների շուրջ:

 

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica