close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2019, 09:40
 Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1994-ին իր բանաձևով (A/RES/49/114) սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր : Այս մասին հայտնում է Calend.ru-ն։

Նշվում է՝ օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կարգախոսն է «Պահպանի՜ր երկինքը, պաշտպանիր ինքդ քեզ՝ պաշտպանիր օզոնային շերտը»:

1987 թվականի սեպտեմբերի 16-ին 36 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն՝ մասնակից երկրները պետք է սահմանափակեն կամ ամբողջովին դադարեցնեն օզոնը քայքայող նյութերի արտադրությունը:

Օզոնային շերտը երկրի վրա տարածվում է հսկա ծածկոցի նման, որը հասնում է դեպի տիեզերք: Եթե այդ շերտը երբևէ մաշվի, ապա վտանգավոր կլինի ամբողջ բիոսֆերայի համար, և առհասարակ այն ամենի ինչի ու բոլորի համար, ինչը շնչում է։ Ոլտրամանուշակագույն ճառագայթներից մարդու մոտ կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ, կուրություն և այլ հիվանդություններ։ Օզոնային շերտը պաշտպանում է Երկիր մոլորակը արևային ճառագայթման որոշակի շերտի քայքայիչ ազդեցությունից՝ այդկերպ նպաստելով մեր մոլորակում կյանքի պահպանմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica