close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+9°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ` ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ»

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2019, 11:15
 Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ` ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր ընթերցողներից ոմանք հետաքրքրվում են, թե Նիկոլ Փաշինյանը իր ստատուսների ու լայվերի տակ տեղադրվող քոմենթներին հետեւո՞ւմ է, կարդո՞ւմ է, եթե կարդում է՝ ինչու չի արձագանքում։

Մենք մի փոքրիկ հետաքննություն արեցինք ՔՊ-ական եւ Իմքայլական շրջանակներում եւ փորձեցինք գտնել այս հարցի պատասխանը։ 

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակ դրված բոլոր քոմենթներն՝ առանց բացառության։ Ոչ միայն քոմենթներն է կարդում, այլեւ եթե որեւէ գրառում իրեն հետաքրքրում է, ապա մտնում է այդ մարդու պրոֆիլը, անգամ նրա ընկերների շրջանակն է ուսումնասիրում։ Բացի այն, որ անընդհատ հետեւում է իր գրառումների արձագանքներին, թիմակիցներն էլ ողջ օրը նրան են ուղարկում տարբեր սքրին-շոթեր՝ ֆեյսբուքում, համացանցում իրենց վերաբերող տարբեր հարցերի մասին։

Ավելին՝ ողջ օրը համացանցին է հետևում նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ով անգամ կարևոր հանդիպումների ժամանակ հեռախոսից չի կտրվում։ 

Եւ առհասարակ՝ նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ ղեկավարություն, պատգամավորներ, բոլորը «ապրում են» ֆեյսբուքում եւ իրենց թվում է, թե կյանքը սկսվում եւ ավարտվում է այս սոցցանցում, դրանից դուրս ոչինչ ու ոչ ոք չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica