close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ. «Հրապարակ».

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2019, 10:15
  Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ. «Հրապարակ».

«Սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում բացվող ՄԱԿ-ի 74-րդ ասամբլեան բավականին տեսարժան կլինի ոչ միայն այն հանգամանքով, որ պաշտոնից հեռացավ Մերձավոր Արևելքի ու գունավոր հեղափոխությունների մասնագետ, տարածաշրջանային հարցերն ուժային մեթոդներով լուծելու կողմնակից Բոլթոնը, այլև հենց այդ ասամբլեայում է աշխարհն սպասում Թրամփ-Ռոհանի պատմական հանդիպմանը: Ասամբլեան հետաքրքիր կլինի նաև Զելենսկի-Թրամփ հանդիպմամբ, ինչը նույնպես սպասվում է:

Նիկոլ Փաշինյանը ևս կմեկնի Նյու Յորք` մասնակցելու այդ համաժողովին: Հարցին` ե՞րբ է նախատեսված ասամբլեայում Փաշինյանի ելույթը, վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց` սեպտեմբերի 25-ին: Ամերիկայում ի՞նչ օրակարգ ունի Փաշինյանը։

«Դեռ երկկողմ հանդիպումներ կան, որոնք չեն ավարտվել, հանդիպումների օրակարգը դեռ ամբողջացված չէ, հայտնի է միայն, որ պարոն Փաշինյանն ամսի 22-ին լինելու է Գլենդելում` Լոս Անջելեսում, ուր ժամը 4-ին հայ համայնքի հետ նշանակված է միտինգ-հանդիպում»:

Նա չի՞ մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարություններին։ «Անպայման մասնակցելու է, արդեն իսկ կոչ է արել բոլորին` օրն սկսել Գյումրուց»: Բա հասցնելո՞ւ է ԱՄՆ` լոսանջելեսյան միտինգին: «Հասցնելու է»: Դեռ որոշվա՞ծ չէ նաև, թե ովքեր են նրան ուղեկցելու այցի ընթացքում։ «Այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica