close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեգան Մարքլն իր հավաքածուով պոդիում է բարձրացել

Աշխարհ

13 Սեպտեմբերի 2019, 21:46
 Մեգան Մարքլն իր հավաքածուով պոդիում է բարձրացել

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ներկայացրել իր սեփական՝ Smart Works հագուստի հավաքածուն:

Արքայազն Ուլիյամի կնոջ հավաքածուն բարեգործական ակցիա է։  Կոստյումների վաճառքից գոյացած միջոցների մի մասը կուղղվի գործազուրկ կանանց աջակցությանը: Մարքլի հագուստը վաճառելու է 4 ռիթեյլերական ցանց: Հավաքածուում ներկայացված է գրեթե 20 ֆունտ սթեռլինգ արժողությամբ ազատ ձևվածքի զգեստ՝ V-աձև բացվածքով: Այն կարվել է սև, կապույտ և վարդագույն երանգներով: Նախկին դերասանուհին ստեղծել է նաև սև և շագանակագույն կաշվից պայուսակ և սպիտակ վերնաշապիկ առանց որևէ զարդարանքի: Մարքլն իր հագուստի գիծը ներկայացնում է որպես ամենօրյա հագուստ:

 

Արքայական ընտանիքի ներկայացուցիչն իր հավաքածուն ներկայացրել է Լոնդոնի John Lewis & Partners խանութի տանիքին տեղի ունեցած ցուցադրության ժամանակ: Սասեքսի դքսուհին անձամբ է դուրս եկել պոդիում: Նրա հագին եղել է իր հավաքածուից սպիտակ դասական վերնաշապիկ և բարձր իրանով սև շալվար: Այդ կերպարի համար Մարքլն ընտրել է բաց-շագանակագույն երանգի կոշիկներ: Նա կրել է իր ամուսնու մոր՝ արքայադուստր Դիանայի զարդերը՝ խոշոր ոսկե թևնոց՝ մուգ քարերով:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica