close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+9°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արսեն Թորոսանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի անդամներին

Հասարակություն

13 Սեպտեմբերի 2019, 20:55
  Արսեն Թորոսանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի անդամներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի (ՀԱՀ) նախագահ Հարութ Սասունյանի և առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ:Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հանդիպմանը քննարկվել է ՀԱՀ-ի` որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերի և  բժշկական նշանակության ապրանքների մաքսազերծման և ծրագիրը բարեգործական որակելու գործընթացները:

Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է բեռի փոխադրման մեխանիզմը բարելավել, որպեսզի առաքման ժամկետը կրճատվի և նման ուշացման դեպքեր չկրկնվեն:

«Ցավոք սրտի, տեխնիկական հարցեր դեռ կան: Մենք պետք է լուծենք մեխանիզմի և տեխնիկական ժամանակային խնդիրները, որպեսզի ավելի հասանելի դեղեր ունենանք մեր երկրում», - ասել է նախարարը:

ՀԱՀ-ից առողջապահության նախարարությանը ուղարկվել է շուրջ 700 հիվանդի հակավիրուսային դեղեր` հեպատիտ Ց հիվանդության բուժման համար: Ուղարկված բեռը ներկայումս գտնվում է մաքսազերծման փուլում: Նշված դեղերը կհատկացվեն առաջին «Բ» գենոտիպ ունեցող հիվանդներին լաբորատոր հետազոտությունների հիման վրա:

Հիմնադրամի նախագահը ընդգծել է, որ այս տարի լրանում է իրենց գործունեության 30 ամյակը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica