close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասանժը արտահանձնման գործի քննության ընթացքում կմնա բանտում

Աշխարհ

13 Սեպտեմբերի 2019, 20:43
 Ասանժը արտահանձնման գործի քննության ընթացքում կմնա բանտում

Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանը որոշել Է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բանտարկության մեջ կմնա վերջինիս արտահանձնման գործի քննության ընթացքում։ Գրում է РИА Новости գործակալությունը։ 

Ապրիլին Ասանժին բանտարկել են գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու համար: Միաժամանակ դատարանը քննում Է նրան արտահանձնելու մասին ԱՄՆ-ի պահանջը. այդ գործի շուրջ լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին: Ավելի վաղ պաշտպանությունը հայտնել Էր, որ Wikileaks-ի հիմնադիրը կարող Է բանտից ազատվել սեպտեմբերի 22-ին, պատժաժամկետի կեսը կրելուց հետո:

«Դուք այսօր դատարանի առաջ եք կանգնել, որովհետև Ձեր բանտարկության ժամկետը մոտենում Է ավարտին: Երբ դա տեղի ունենա, Դուք պատիժը կրող բանտարկյալից կդառնաք մարդ ում արտահանձնում Է սպառնում: Կարծում եմ, որկան էական հիմքեր վստահ լինելու, որ եթե ես Ձեզ ազատեմ արձակեմ, Դուք կրկին կթաքնվեք»,-ասել Է օկրուգային դատավոր Վանեսա Բարայթսերը, որը որոշումը կայացրել Է սեպտեմբերի 13-ին:

Նրա խոսքով՝ պաշտպանությունը խնդրագիր չի ներկայացրել գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: «Ես Ձեր փաստաբանին հնարավորություն տվեցի գրավով ազատման խնդրագիր ներկայացնել ձեր անունից, բայց նա հրաժարվեց դա անել: Հնարավոր Է՝ ձեր գործի քննության ընթացքում փախուստի հետ կապված պատմության պատճառով»,-հավելել Է դատավորը։

 
Ասանժը 2010 թվականին Շվեյցարիայում մեղադրվեց սեքսուալ ոտնձգությունների և բռնաբարության մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում: 2019 թ․ ապրիլին ԱՄՆ-ի հարցմամբ ձերբակալվեց։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր ճանաչեց կալանքի պայմանները խախտելու մեջ և 11 ամսով բանտարկեց։ Արտահանձնման գործընթացը սկսվել է մայիսի 2-ից։ 
 
 



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica