close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-3°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳԴՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

Հասարակություն

13 Սեպտեմբերի 2019, 19:17
 ԳԴՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պատասխանատու առաքելության ստանձման առթիվ և հաջողություններ մաղթել: Նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում բավականին արդյունավետ և խորը համագործակցություն ունեն` նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այն առավել զարգացնելու մեծ ներուժ է առկա: «Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում»,- ընդգծել է նախագահը:

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման գործում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica