close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ կոմպետենտ 23 տեսուչ պաշտպանում է 550 հազար աշխատողի իրավունքները. ո՞րն է ելքը (տեսանյութ)

Տնտեսական

13 Սեպտեմբերի 2019, 18:00
 Ոչ կոմպետենտ 23 տեսուչ պաշտպանում է 550 հազար աշխատողի իրավունքները. ո՞րն է ելքը (տեսանյութ)

Պետական վերահսկողության մեջ ներառված չէ աշխատողների իրավունքների պաշտպանությունը, այնինչ՝ դա մեր պետության ստանձնած միջազգային պարտավորությունն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ընդգծեց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

«Օրինակ՝ աշխատողի աշխատավարձի իրավունքը պետությունը չի վերահսկում՝ ճի՞շտ են վճարել հավելավճարները, թե՞ ոչ, և այլն: Կարող է վերահսկել միայն առողջ, անվտանգ պայմանները, այն էլ՝ նորմատիվները ամբողջական չեն. 23 տեսուչ պետք է վերահսկի 550 հազար աշխատողների աշխատանքային հարաբերությունները: Աբսուրդ է»,- ասաց նա:

Նույնիսկ այդ 23 տեսուչները, տնտեսագետի համոզմամբ, չունեն բավարար մասնագիտական կարողություններ և տեխնիկական զինվածություն: «Այսինքն՝ ֆորմալ է դառնում՝ ձևական»,- նշեց նա:

ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը գործունեության մեկ ու կես տարում 300-ից ավելի շահառուների աշխատանքի իրավունքի պաշտպանության ոլորտում անվճար պարզաբանումներ է տվել, նաև, առանձին դեպքերով, դատարանում անվճար պաշտպանել նրանց աշխատանքային իրավունքները:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նաև վերլուծություն է հրապարակել «ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող բացահայտված խնդիրներ և առաջարկվող լուծումներ» վերտառությամբ:  Վերլուծությունը հանրայնացրել են, հրավիրել պետական մարմինների պատասխանատուներին, հորդորել, կոնկրետ խնդիրներ ցույց տվել, առաջարկել կոնկրետ լուծումներ՝ աշխատողների՝ աջ ու ձախ խախտվող իրավունքների հետ կապված, բայց որևէ արդյունք չկա:

Կոնկրետ առաջարկների թվում, ըստ Թադևոս Ավետիսյանի, 24-ժամյա աշխատանքային ռեժիմը վերացնելն է, որը վնասում է մարդկանց առողջությանը: «Այսօր բազմաթիվ մարդիկ՝ սկսած պահակներից, բուժաշխատողներից, վերջացրած ամենատարբեր կատեգորիայի աշխատողներով, աշխատում են 24 ժամ»,- ասաց նա:

Կան այլ խնդիրներ ևս՝ աշխատողների հանգստի իրավունքին առնչվող: «Մենք շատ կոնկրետ լուծումներ էինք առաջարկում. գիտե՞ք ինչքան բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողները չեն գնում  արձակուրդ, գործատուները խախտում են նրանց արձակուրդի տևողությունը, արձակուրդային չեն վճարում և այլն: Այստեղ լուծումներ էինք բերում՝ սկսած իրավականից, այսինքն՝ իրավական կարգավորումները պիտի լավացվեն՝ օրինակ՝ գործատուի համար տուժանք նախատեսելով, որ եթե դու աշխատողին չես ուղարկում արձակուրդ՝ նրան սահմանված ժամկետով և չափով, ապա պետք է նրան տուժանք վճարես»,- ասաց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանը պատասխանատուներին հորդորեց ընդամենը դուրս գալ իրենց կաբինետներից,  նայել  շուրջը և կարդալ իրենց իսկ կանոնադրությունը, որպեսզի օր առաջ ձեռնամուխ լինեն այդ խնդիրների լուծմանը:

Մանրամասները՝  տեսանյութում:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica