close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+10°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հատուկ դպրոցի տնօրենը տարբեր դրվագներով յուրացում եւ խարդախություն է արել. նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

13 Սեպտեմբերի 2019, 15:17
 Հատուկ դպրոցի տնօրենը տարբեր դրվագներով յուրացում եւ խարդախություն է արել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին եւ ուսումնական աշխատանքի գծով տեղակալին:

Մասնավորապես, Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ունենալով ՊՈԱԿ-ի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության ընթացքում կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ աշակերտներին հատկացվող սնունդը նախատեսված չափաբաժիններից ավել տրամադրելու, ինչպես նաեւ մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով կազմակերպության ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման տվյալների վերաբերյալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ներկայացված պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով, այն է՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում եւ ձեռք բերել համապատասխան սնունդ:

 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել: 

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica