close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն իր քավորին նշանակել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար. նրան թվում է՝ երկիրն իր հոր բոստանն է (լուսանկար)

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2019, 15:00
 Փաշինյանն իր քավորին նշանակել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար. նրան թվում է՝ երկիրն իր հոր բոստանն է (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի հրամանով իր իսկ քավոր Հայկ Ղալումյանը նշանակվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Լուրը հաստատում են Yerkir.am-ի աղբյուրները Տավուշից:

Նաև տեղեկացնում են, որ Հայկ Ղալումյանն ու համայնքի՝ օրերս հրաժարական ներկայացրած ղեկավար Վարդան Ղալումյանը հորեղբոր թոռներ են: Իջևանում խոսում են, որ վերջին շրջանում Հայկն անընդհատ հորդորել է Վարդանին, որ հրաժարական տա, բայց, տեսնելով, որ չի անում, հրահրել է, որ ստուգումներ սկսվեն նրան պատկանող ձեռնարկություններում, մինչև որ վերջինս հրաժարվել է պաշտոնից:

Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը ստուգումները հրահրել է նաև իր հարազատ եղբայր՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով՝ ասում են իջևանցիները:

Փաստորեն, նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցելու շարժառիթը  Փաշինյանի քավորին քաղաքը սկուտեղի վրա մատուցելն էր: Ըստ վարչապետի՝ սա է «ժողովրդի իշխանությունը»:

Սա մարտահրավեր է նաև մյուս համայնքներին. պարզորոշ է, որ այս սցենարը կիրառվելու է նաև այլ վայրերում՝ ըստ այդմ, սպասենք այսպիսի «ժողովրդավարության» նորանոր դրսևորումների: 

Հայկ և Վահե Ղալումյանների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, ՀՀԿ-ի՝ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից է և նախկինների օրոք՝ 2001-2008 թթ., եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Իջևանցիներին կասկածելի է թվում նախկին՝ Հանրապետական իշխանությունների հետ Փաշինյանի կապը՝ ՀՀԿ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից մեկի որդուն իր քավորը նշանակելու առումով: Նրանք ասում են՝ Նիկոլին թվում է, թե Իջևանն իր հոր բոստանն է, պաշտոնյաներին փոխում է սեփական քմահաճույքով՝ անտեսելով քաղաքացիների կարծիքն ու ընտրությունը:

Ի դեպ, Վարդան Ղալումյանը մինչև այսօր չի միացրել բջջային հեռախոսը. հրաժարական ներկայացնելու պահից նա բոլորի համար անհասանելի է:

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica