close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր իշխանությունները հասան «Շախմատ»-ին. հների ներդրած դպրոցական առարկան հնարավոր է «սև ցուցակ» ընկնի

Հասարակություն

13 Սեպտեմբերի 2019, 12:35
 Նոր իշխանությունները հասան «Շախմատ»-ին. հների ներդրած դպրոցական առարկան հնարավոր է «սև ցուցակ» ընկնի

Բանը հասավ Սերժ Սարգսյանի «բրենդին»՝ շախմատին. նոր իշխանությունները նրա անվան հետ ասոցացվող ցանկացած երևույթ ջնջելու մոլուցքով այժմ էլ քննարկում են դպրոցներում «Շախմատ» առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարության հարցը:

ԱԺ ԳԿՄՍՍԵ սուպերհանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ավետեց՝ շախմատիստներն ու դպրոցականների ծնողները մտահոգություն են հայտնել, և առաջիկայում իրենց հանձնաժողովը բազմակողմանի կքննարկի հարցը:

10-ամյա Գրիգորը, որը շախմատ խաղալ դպրոցում է սովորել, Yerkir.am-ին ասաց՝ սկզբում էր մի փոքր դժվար, հիմա քեռու հետ մրցում՝ հաղթում է:

Արագածոտնի Ոսկեվազ համայնքի բնակչուհի Լուսինե Գևորգյանի երկու զավակն են դպրոցական: Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը կարդացել ու մտորել է՝ լավ կլինի, որ այդ առարկան շարունակի պարտադիր ուսուցվել: Իրենց օրինակով գիտի՝ հատկապես մարզերում ապրող երեխաների համար դա մեծ հնարավորություն է։

«Քաղաքներում երեխաները կարող են խմբակներ հաճախել, ցանկության դեպքում՝ շախմատ խաղալ սովորել, իսկ մարզաբնակների դեպքում դա մի քիչ դժվար է. հարկավոր է երեխային տանել քաղաք, որպեսզի պարապմունքների հաճախի, իսկ այս դեպքում  ծնողի ուսերից այդ բեռը վերցված է՝ երեխան հենց դպրոցում է սովորում շախմատ խաղալ, և դա շատ լավ է»,- Yerkir.am-ին ասաց Լուսինեն: 

Խնդիրը մեկն է՝ հատկապես մարզերում մասնագետներ գրեթե չկան, որ «Շախմատ» առարկան դասավանդեն: Շախմատի ուսուցիչների վերապատրաստման խնդիր կա գրեթե ամենուր:

Ծնողներն սկզբում էին դժգոհում, ասում էին՝ դժվար առարկա է, հետո հասկացան՝ երեխաները լավ էլ խաղում են՝ Yerkir.am-ին ասաց Գյումրու 11 դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը:

«Շախմատը զարգացնում է տրամաբանությունը և գովելի է, որ մեր դպրոցներում այն պարտադիր առարկա է։ Երբ հունի մեջ են ընկնում, երեխաները մեծ սիրով խաղում են, լուծում խնդիրները»,- վստահեցրեց նա:

Աշոտ Գրիգորյանը շախմատ է դասավանդում դպրոցում ու նկատել է՝ որոշ ծնողներ չէին հաշտվում մտքի հետ, որ իրենց երեխան հենց «Շախմատ»-ից կարող է ցածր գնահատական ստանալ ու գերազանցիկությունից «ընկնել»: Բայց ինքն ասել է՝ պատրաստակամ է գործնական դասաժամերին ևս մի քանիսն ավելացնել,  աշխատել երեխաների հետ ու մի փոքր էլ ավելի բարձր գնահատել։

«Երբ առարկան, որպես պարտադիր, նոր էր ներդրվել, որոշ ծնողներ ասում էին՝ իրենք էլ խաղալ չգիտեն, որ տնային առաջադրանքները կատարելիս օգնեն: Բայց ստացվեց այնպես, որ ծնողներն էլ երեխաների հետ սկսեցին սովորել առարկան ու այժմ գոհ են, որ իրենք է՛լ, երեխաներն է՛լ շախմատ խաղալ գիտեն»,- ասաց նա։

Թե ո՛ր շախմատիստներն են մտահոգ, իշխող խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը չասաց: Yerkir.am-ը լսեց  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանին. նա չի հավատում, որ շախմատը ոչ պարտադիր կդարձնեն:  

«Պետք է հպարտանանք նրանով, ինչ ունենք, պետք է հպարտանանք,  որ «Շախմատը» մեր  դպրոցներում պարտադիր դասավանդվող  առարկա է, և, ըստ իս՝ այդ հայտարարությունն անող մարդիկ էլ են այսպես մտածում»,- հույս հայտնեց նա։

Մեր երկրում 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարանների աշակերտները հանրակրթական դպրոցում պարտադիր սկսեցին «Շախմատ» առարկան անցնել 2011 թվականից: Հայաստան եկող հյուրերի մոտ պաշտոնյաները գլուխ գովեցին, նրանք խոսեցին մեր երկրի փորձն ընդօրինակելու հնարավորության մասին: Մի բան էր «սխալ»՝ այդ ամենը նախորդ իշխանությունների թվին էր, նորերը խմբագրում են նրանց՝ ինչը պատահի, ինչպես պատահի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica