close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+8°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 6)

Նախագծեր

12 Սեպտեմբերի 2019, 22:03
 Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 6)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը ՝այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը` այստեղ:

Հինգերորդ մասը` այստեղ:

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ, ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • Ներկայումս իրականացվող կենսաթոշակային բարեփոխում­երի կողմ­ա­ կիցները, ի պաշտպանություն իրենց ծրագրի, տարբեր տարիներին բերել էին և ներկայումս բերում են հետևյալ հիմ­ավորում­երը (ստորև հավաքել ենք բոլոր հիմնավորումները, որոնք ընդգրկված են եղել հայեցակարգային փաստաթղթերում, բարձրաձայնվել են կողմնակիցների կողմից, ներկայացվել են խորհրդարանին).
  • Հին համակարգը չի ապահովում սոցիալական արդարության սկզբունքը, չի խրախուսում քաղաքացուն ցույց տալ եկամուտները, իսկ աշխատավարձի և ապագայում ստացվող թոշակի միջև բացակայում է համապատասխան կապը։ Նոր համակարգը կդրդի քաղաքացիներին ցույց տալ եկամուտները և դուրս գալ ստվերից։ 
  • Հայաստանը ունի ժողովրդագրական խնդիրներ։ «Ծերացող հասարակու­թյունը»,­ կանքի­ տևողու­թյան­ աճը­ նոր բեռ են դառնում­ պետա­կան­ բյուջեի­ և հին համակարգի համար։ Աշխատող/թոշակառու 1/1 հարաբերակցությունը վտանգում է ֆինանսական կայունությունը և բացառում է արժանապատիվ թոշակի տրամադրումը։ 
  • Հասարակությունը սովոր չէ մտածել իր ապագայի մասին և կուտակել մի­ ջոցներ ծերության համար։ Պետությունը պետք է սովորեցնի քաղաքացի­ ներին մտածել իր ծերության մասին և օգնել կուտակել և ավելացնել սե­փական միջոցները։ 
  • Կուտակային հիմ­ադրամն­երի միջոցով համակարգի գործադրումը կթեթևացնի պետական բեռը, կապահովի երկարաժամկետ փողեր, գու մարները կներդրվեն Հայաստանի տնտեսությունում, իսկ այն մասը, որը կուղղվի դուրս, կտեղաբաշխվի, օրինակ, Տնտեսական համագործակցու­թյան և զարգացման կազմակերպության երկրներում։ 
  • Քաղաքացիները, ի տարբերություն հին համակարգի, կունենան սեփա­կանության իրավունք ամսական հինգ տոկոսով կուտակված միջոցների նկատմամբ, իսկ նրանց խրախուսելու համար պետությունը կավելացնի նրանց հաշիվ­­երին­ ևս հինգ տոկոս։­ 
  • Ֆոնդերի կառավարումը կիրականացնեն արտասահմանյան հեղինակավոր կառավարիչները, ինչը միջոցների արդյունավետ կառավարման երաշխիք է։ 
  • Համակարգը անցել է անվերադարձելիության կետը և ֆոնդերի կառավա րիչների գործունեության դադարեցումը կվնասի երկրին, իսկ համակար­գի դադարեցումը ավելի ծանր բեռ կլինի պետության համար։ 
  • Գումարները ներդրված են Հայաստանի տնտեսությունում և նպաստում են երկրի զարգացմանը։ 
  • Կուտակային համակարգի գործադրման համար անհրաժեշտ է հանրային վստահություն Կառավարության նկատմամբ, ինչն այսօր առկա է։

Ստորև ներկայացնենք կուտակային կենսաթոշակային համակարգի բազ­մաթիվ խնդիրները` այդ թվում նաև անդրադառնալով համակարգի կողմ­նա­կիցների ներկայացրած փաստարկներին։

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Անշուշտ, միակ և միանշանակ ընդունման ենթակա փաստարկը վերաբերում է հին համակարգի անարդար լինելու հանգամանքին։ Անկախ քաղա­քացու՝ տարիների ընթացքում ստացված աշխատավարձից, վճարված հարկերից կամ կենսաթոշակային վճարներից, նրա թոշակը պայմանավորված էր բացառա­պես աշխատանքային ստաժով՝ առանց մասհանումն­երը հաշվի առնելու։ 

Կենսաթոշակային բարեփոխում­ների համակարգի ինչ մոդել էլ ընտրվի, այն պետք է ապահովի արդարության սկզբունքը։ Սակայն կուտակային համակարգը միակը չէ, որը կարող է ապահովել սոցիալական արդա րություն։ Գոյություն ունեն նաև այլ մեխանիզմներ, որոնք ապահովում  են կապը կյանքի ընթացքում վճարված մասհանումների և ծերության կենսաթոշակի միջև։ Առավել մանրամասն առաջարկվող հնարավոր տար­բերակի մասին կներկայացվի սույն հետազոտության Մաս 5-ում։

Կողմ­ակիցների հաջորդ փաստարկները թեև տեղին են, սակայն որևէ կապ չունեն կենսաթոշակային համակարգի հետ և դրանց լուծումը գտնվում է կենսաթոշակային տիրույթից դուրս։

Այսպես, Հայաստանում առկա է ստվերային զբաղվածություն, հազարավոր քաղաքացիներ զբաղված են ձեռներեցությամբ կամ հանդիսանում են վար­ձու աշխատող, վաստակում են եկամուտ, սակայն պատշաճ գրանցված չեն և չեն վճարում իրենց հասանելիքը պետական բյուջեին։ Բազմաթիվ են դեպքե­րը, երբ նույնիսկ գրանցված լինելու պարագայում ձևակերպված է իրականից ավելի ցածր եկամուտ՝ պետության առջև պարտավորությունները նվազեցնե­ լու նպատակով։ Հանրապետությունում կայուն մեծ թիվ են կազմում նաև աշ­խատող աղքատները:

 Կուտակային համակարգը որևէ կերպ չի կարող լուծել (և չլուծեց) ստվերից դուրս գալու խնդիրը, ինչը ակնկալում էին նոր համակարգի կողմն­ակիցները։ Ավելին՝ այս տարիների փորձը վկայեց, որ սա որևէ ազդե­ ցություն չունի քաղաքացու կամ գործատուի վարքագծի փոփոխության վրա։ Սրա պատճառները բազմաթիվ են. 

  • Ներկայումս հավելյալ ստացվող եկամուտը ավելի կարևոր է, քան տաս­նամյակներ հետո ակնկալվող անհայտ չափի թոշակը: 
  • Աշխատաշուկայի ծանր վիճակը, անկախացումից հետո խրոնիկ բարձր գործազրկությունը, վարձատրության ցածր մակարդակը, աշխատողների շահերի պաշտպանության համակարգի բացակայությունը նպաստում են աշխատողների հարմարվողականությանը առկա վիճակին։
  • Ստվերային դաշտում աշխատում են ոչ պատշաճ պետական ու ոչ պետա­կան վերահսկողության պայմաններում, արհմիությունների հիմ­ականում բացակայող դերի պատճառով, այլ ոչ թե խրախուսման մեխանիզմ­ների բացակայության պատճառով։

 Ավելին՝ նոր համակարգն այսօր պարունակում է անարդարու­թյանէական­ տարր, երբ ողջ հա­սարա­կու­թյան,­ այդ թվում նրանց, ով­քեր ծնվել են 1974 թվակա­նից­ առաջ,­ բյուջե­ վճարած­ հարկե­րը­ ուղղվում­ են համակարգում ներգրավված հասարակության մի փոքր հատվածի հաշիվերի համալրմանը։ Այսինքն,­ մի փոքր հատվա­ծի­ համար­ հավել­­ալ 5 (կամ առաջարկվող 7,5) տոկոսը տրվում է բոլորի վճարած հարկերից։

 

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ 

Հայաստանի կարևորագույն մարտահրավերներից է ժողովրդագրական խնդրի լուծումը։ Սույն խնդիրը բարձրաձայնելով, նոր համակարգի կողմն­ա­կիցնե­րը­ ոչ միայն չեն նշում դրա ի­րական­ պատճառ­ներն­ ու ակունք­նե­րը,­ այլ նաև չեն բացահայտում այն հանգամանքը, որ նոր համակարգը էլ ավե լի է ծանրացնելու ժողովրդագրական վիճակը։ 

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վատթարացումը պայմանա վորված է մի շարք գործոններով, իսկ ժողովրդագրական իրավիճակի բարելա­վումը օբյեկտիվորեն հնարավոր է միայն պետական երկարաժամկետ ու հա­մալիր ծրագրի հետևողական ու թիրախավորված իրականացման արդյունքում՝

  • Տնտեսական դաշտի մենաշնորհացում և ազատ ձեռներեցության փաս­ տացի սահմանափակում,
  • Աշխատատեղերի, արժանապատիվ վարձատրության բացակայության, տարածքային անհամաչափ զարգացման, կյանքի որակի ցածր մակար­ դակի հիմ­ական պատճառներով աշխատանքային ներքին և արտաքին արտագաղթ,
  • Արտագաղթում են հիմ­ականում աշխատունակ տարիքի մարդիկ, որոնք լրացնում են այլ երկրների բյուջեն, սակայն Հայաստանում մնացած տա­ րեցներին վճարում է ՀՀ պետական բյուջեն,
  • Վերջին տաս տարվա ընթացքում Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից բնակչության ցածր եկամտի քաղաքականության իրակա­նացում,
  • Ծնելիության ցուցանիշի անկում (1990 թվականին Հայաստանում ծնվում էր 80 հազար­ երե­խա,­ այժմ մոտ 42 հազար),­
  • Ամուսնության և կանանց երեխա ունենալու միջին տարիքի, ամուսնալու­ծությունների թվի կայուն աճ։

Ինչպես տեսնում ենք, բոլոր­ վերը­ նշված խնդիրնե­րը­ գտնվում են կեն­սաթոշակային հին համակարգից դուրս, թեև ազդում­ են վերջի­նի­ ֆինան­­սական­ կայու­նու­թյան­ վրա։ Սակայն­ նույն խնդիրնե­րը­ ազդում­ են նաև այլ՝ սո­ցիալական, տնտեսական, պաշտպանական խնդիրների վրա։ Հետևաբար, այն մոտեցումը, թե հիմք ընդունել առկա ծանր վիճակը, երկարաժամ­ կետ՝ տասնամյակների կտրվածքով հարմարեցնել կենսաթոշակային համակարգը նշված ծանր վիճակին, այլ ոչ թե լուծել ժողովրդագրա­կան խնդիրները ծնող հարցերը, ընդունելի չի կարող լինել։

 

ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐԸ

Նոր կուտակային կենսաթոշակային համակարգը ավելի է ծանրացնելու ժողովրդագրական վիճակը։ Այն սահմանափակելու է կանանց տնտեսական ակտիվությունը և չի խրախուսելու ծնելիությունը։

Կինը աշխատաշուկայում առավել պահանջված տարիները նվիրելով 3 և ավելի երեխաներ ունենալուն և դաստիարակությանը, անմիջապես դատապարտվում է աղքատության՝ հաջորդ տարիներին աշխատանքելով նա չի կարող բավարար գումար կուտակել տղամարդկանց հետ համարժեք թոշակ ստանալու համար։ Տեղի է ունենալու կանանց զանգվածային աղքա­տացում։ Բացի այդ, կտրուկ նվազելու է աշխատանքային շուկայում մրցունա կությունը:

 

ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Նույն հարցը վերաբերում է կրթությանը։ Բարձրագույն և հետբուհական կրթության, գիտական գործունեության տարիները որևէ ազդեցություն չեն ու­ նենա ապագա թոշակի վրա։ Հետագայում միջին թոշակ ստանալու համար մարդը պետք է անմիջապես մտնի աշխատաշուկա՝ ի հաշիվ ընտանիք կազ­մելու, երեխա ունենալու և կրթություն ստանալու։

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Հայաստանում զբաղվածների զգալի մասը ներգրավված է գյուղատնտե­սության ոլորտում։ Գյուղատնտեսության զարգացվածության ներկա մակար­դակի պայմաններում նրանք դուրս կմնան պարտադիր կուտակային կենսա­թոշակային համակարգից և կհավակնեն միայն պետական բազային կենսա­ թոշակի։ Իսկ դա նշանակում է, որ գյուղատնտեսությամբ զբաղվածները դա­ տապարտված են աղքատ ծերության։

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՌԻՍԿԸ

Աշխատողները կարող են ժամանակարապես աշխատունակ չլինել, գտնվել երեխայի խնամքի արձակուրդում (մինչև 3 տարի), առկա ուսուցում ստանալ կամ երկու տարի ժամետային զինծառայության մեջ գտնվել և այլն. անշուշտ, քիչ գումար կկուտակեն և հետևաբար ցածր կենսաթոշակ կստանան, ինչը ար­ դարացի չէ և չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սոցիալական պետության տեսլականին: Վերը նշված խմբերի համար նյութա­ կան վիճակի վատթարացումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, բազմա­ թիվ միջազգային համաձայնագրերին, օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 35-րդը, 36-րդը հոդված­ ներին և 48-րդ հոդվածի 1-ին կետին, «Երեխայի իրավունքների մասին» կոն­ վենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, Եվրոպայի սոցիալական խար­ տիայի 8-րդ հոդվածին, «Մայրության և մանկության պաշտպանության մասին» ՀՀ նախագահի 29.03.1996թ. հրամանագրին և այլն։

 

ԿՈՒՏԱԿՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Այն թեզը, որ հասարակությունը չգիտի կուտակել և նրան պետք է սովորեցնել, այս տարիներին ապացուցեց իր սնանկ լինելը։ Վերջին շրջանում բազմիցս բարձրաձայնվեց, որ վերջին տասը տարիների ընթացքում ավանդագրված գու­մարների չափը ՀՀ բանկերում ավելացել է մի քանի անգամ։ Եթե 2007 թվակա­նի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բանկերում եղել են դրամական ավանդներ՝ ֆիզիկական անձանց անունից 143,6 մլրդ ՀՀ դրամ, ապա 2018-ի հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի բանկերում, այդ ավանդների ծա­ վալը կազմում է 1 տրիլիոն­ 553 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի­ խնայո­­ղությունները աճել են տասն անգամից ավելի: Ընդ որում, 2018 թվականի գար նանային իրադարձությունների ժամանակ, բազմաթիվ ավանդատուներ դուրս հանեցին իրենց գումարները, իսկ այնուհետև կրկին տեղադրեցին բանկերում։

Սա ապացուցում է, որ գումարների կուտակումը ավելի շատ պայմա­ նավորված է քաղաքական և ֆինանսական կայունությամբ, ինչպես նաև ամենակարևոր հանգամանքով՝ բնակչության մոտ գումարների առկայությամբ։

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՎԵԼՅԱԼ ԲԵՌԻ ԽՆԴԻՐԸ

Հանրությունը և քաղաքական դաշտը բազմիցս մտահոգություններ են հայտնել երկրի տնտեսական վիճակի մասին, մատնանշելով պետական պարտքի շեշտակի ավելացումը, քաղաքացիների վճարունակության անկու­ մը, թոշակների և աշխատավարձերի աճի բացակայությունը, տնտեսական ակտիվության ոչ բավարար մակարդակը և այլն։

Ողջ երկրի, այդ թվում պետական բյուջեի բեռի խնդիրը ներկայումս գործող համակարգի ամենաթույլ կողմերից է։ Համա­կար­գը­ ոչ միայն չթեթևաց­րեց, այլ նաև ավելացրեց այդ բեռը, թե՛ պետական բյուջեի, թե՛ քաղաքացիների համար։ Իր հերթին համակարգը դարձավ լրացուցիչ բեռ ողջ տնտեսական դաշտի հա­մար՝ նվազեցնելով սպառումը։ Այսինքն, բոլոր սոցիալական, տնտեսական և ֆինանսական խնդիրներն ունեն հստակ պատճառներ և բացատրու թյուններ։

 

  • 2010 թվականին ընդունված փաթեթով սահմանված միասնական եկամ­ տային­ հարկի­ 23-ը և առա­վել­ ևս 28 տոկո­սը­ ա­վելի­ բարձրէ, քան մինչ այդ գործող առանձնացված՝ եկամտահարկի և սոցվճարի մասհանումների ամբողջությունը։ 
  • Արդեն բարձրացված միասնական եկամտային հարկը քաղաքացինե րի ուսերին ավելացրեց հավելալ 5 տոկոս բեռ։ Որքան էլ համակարգի կողնմ­ակիցները ասեն, որ դա բեռ չի՝ դա քաղաքացու գումարն է, բոլորի համար պարզ է, որ սա ընդամենը բառախաղ է։ Գործնականում քաղաքա­ ցու վճարած­ բոլոր­ հարկե­րը­ նույնպես­ իրենն­ են, քանի­ որ ուղղվում­ են իր կողմից սպառվող հանրային բարիքների ստեղծմանը։ Փաստ է, որ տեղի է ունենում քաղաքացու իրական եկամտի անկում։ 
  • Պետական բյուջեից հավելյալ հինգ տոկոսի հատկացումը իր հեր­թին դարձավ բեռ պետական բյուջեի համար։ Սույն լուծու­մը­ իր հերթին­ հանգեցրեց նոր խնդիրների՝ սոցիալական անարդարության, սոցիալա­կան ծրագրերի կրճատման, պակասուրդի խնդրի բարդացման.

ա) Կառավարությունը ողջ հանրության կողմից ձևավորված բյուջետային եկամտից, այդ թվում՝ նոր համակարգում չընդգրկված զբաղվածների գու­ մարներից մասհանում է կատարում բնակչության մի փոքր թվի կուտակային հաշիվներին։ 

բ) Հանուն կենսաթոշակային ֆոնդերի գումարների համալրման և մի փոքր հատվածի օգտին մասհանում­երի կրճատվում են բյուջետային ծախսեր, որոնք կարող են ուղղվել բազմաթիվ սոցիալական ծրագրերի և հանրային բարիքների ստեղծմանը։ 

գ) Առաջանում են լրացուցիչ դժվարությունների պակասուրդի զսպման հարցում։ 

  • Քաղաքացիների ամենամսյա եկամուտներից միասնական եկամ տային հարկի և հավելյալ հինգ տոկոսի գանձումից  նվազում է սպառման ոլորտը 6-7,5 տոկոս։ Համակարգի կողմ­նակիցները այդ­պես էլ չներկայացրեցին իրենց հաշվարկը, թե որքան է ազդել քաղաքա­ցիների եկամուտների անկումը առևտրի և ծառայությունների վրա։ Նկատի ունենալով յուրաքանչուր տարի այդ թվի ավելացումը, ակնհայտ է բացա­ սական ազդեցությունը տնտեսության որոշ ճյուղերի վրա։ 
  • Պետական բյուջեի բեռի ավելացման հաջորդ հանգամանքը պայ­ մանավորված է պետության պարտավորությամբ շարունակել վճա­րել հին համակարգում մացած քաղաքացիների կենսաթոշակնե­րը։ Այսինքն նոր համակարգի գործադրումը պետական բյուջեի ծախսերի ավելացման պայմաններում չի չեղարկում պետության պարտավորությու­ նը շարունակելու վճարել հին համակարգին։ Այսինքն տեղի է ունենում բե­ռի պահպանում միջոցների կրճատման պայմաններում։ 
  • Քանի որ ընդդիմախոսները մշտապես նշում էին, որ միայն կուտակային կենսաթոշակների վրա հույսը դնելով պետությունը չի ստեղծում նվազա­ գույն երաշխիքներ կենսաթոշակային տարիքի քաղաքացիների համար, Կառավարությունը օրենսդրական փաթեթով սահմանեց, որ շարու­ նակելու է վճարել պետական կենսաթոշակ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց կենսաթոշակի ձևից (հավելալ բեռ բյուջեի համար թե հին համակարգով, թե նորով թոշակի անցնողների մասով)։ 
  • Հետևաբար, բեռի թեթևացում նույնիսկ նոր համակարգի ամբող­ջական գործադրման դեպքում տեղի չի ունենալու, քանի որ բոլորը զուգահեռ ստանալու են պետական բազիսային կրթաթոշակ: Իսկ այս դրույթի վերացման դեպքում վտանգ կա ընդհանրապես մնալ առանց թոշակի: 
  • Մասնակցի կողմից կուտակված գումարների (ճշգրտված գնաճով) երաշխիք նույնպես տրվելու է պետական բյուջեի հաշվին, այսինքն պոտենցիալ բեռ է դառնալու բյուջեի համար։ Իսկ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում աճելով գումարը մեծանալու է, ապա պետական բյուջեն պարզապես ի վիճակի չի լինելու երաշխավորել քաղաքացիների խնայողություննե­րը։ Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը պահանջում է, որ երաշխիքներ տրամադրեն նաև պետության կողմից տրամադրված խնայողությունների համար ճշգրտված գնաճին համապատասխան:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների և կատարված վճարների վերաբերյալ տես Հավելված 1. և 2.:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՌԻՍԿԸ 

Ֆինանսական շուկայի ռիսկը ուղեկցելու է համակարգին իր ողջ գոյու­թյան ընթացքում։ Եթե աշխատողը հասնի թոշակային տարիքի տնտեսական ճգնաժամից անմիջապես հետո, նրա կուտակած գումարները և ստա­ նալիքը կենսաթոշակը ցածր կլինեն:

Եթե աշխատողը տարիներ շարունակ իր կուտակած գումարները փորձ անի ավելի մեծացնել, ապա ֆինանսական շուկայում տատանում­ների արդ­յունքում կարող է կորցնել բարձր և ցածր եկամտաբերություն ունեցող ֆոնդե­ րում ներդրումն­եր կատարելիս, ինչի պատճառով, աշխատողը կենսաթոշակի անցնելուց հետո, կարող է ունենալ գլխավորապես պետական կենսաթոշակ և ցածր կենսամակարդակ: 

Վերջին տարիների ընթացքում զարգացած և զարգացող երկրներում էա­կանորեն նվազում է կենսաթոշակային ակտիվների եկամտաբերությունը. առանձին երկրներում եկամտաբերությունը նույնիսկ զրոյին է մոտենում՝ ֆոն­դի կառավարիչների ծառայությունների վճարները հատուցելուց հետո:

 

ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ԵՎ ԵԿԱՄՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ 

Պարտադիր կուտակային համակարգի անցման տարիներին հնարավոր է պետական բյուջեի դիֆիցիտի ավելացում, պետական բյուջեից հատկացում­ները կրթության, առողջապահության և այլ ուղղություններով կնվազեն: Նույնը վերաբերում է աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը։ 

Վերջին տարիներին աշխատավարձի և թոշակի բարձրացում, ըստ էու­թյան, տեղի չի ունեցել։ Ֆինանսական ոլորտի մի շարք նախկին պատասխա­նատուներ չէին թաքցնում, որ աշխատավարձերի և թոշակների բարձրացում, առաջիկա մի քանի տարիներին, չի լինելու։

Նոր Կառավարության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ եկամուտների բարձրաց­ման­ հարցը­ թեև քննարկվում է,­ սակայն­ բավա­կան­ բարդ խնդիր է։

Ակնհայտ է, որ կուտակային համակարգի ծախսատարությունը, որը տարեցտարի ավելանալու է, ահռելի գումարներ է տանելու պետական բյուջեից ավելի դժվարացնելով բնակչության եկամուտների բարձրաց­ման քաղաքականության իրականացումը։ Եվ քանի որ բարձր աշխա­ տավարձը մեծացնելու է պետական բյուջեից ելքերը, Կառավարության համար աշխատավարձի բարձրացումը, այս իմաստով, ցանկալի չէ:


ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ» ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Երբ խոսվում է Հայաստանի տնտեսությունում գումարների ներդրման մասին, հարկավոր է հասկանալ, որ իրականում գործում է այլ մեխանիզմ։ Հաշվի առնելով աճած ահռելի ֆինանսական բեռը, պետական միջոցների պակասուրդի խնդի­ րը Կառավարությունը լուծում է նույն ֆոնդերից՝ իր իսկ կողմից փոխանցված գումարները պարտատոմսերի դիմաց վերցնելով։ Անկնհայտ է,­ որ այս մո­տեցումը, պետական ֆինանսների կառավարման տեսանկունից, առնվազն տնտե­ սամետ չէ, և հետևաբար նաև՝ արդյունավետ կառավարման տեսանկ ունից՝ ան­ հասկանալի: Այսինքն, հանրային միջոցները միջնորդ կառավարիչների միջոցով կրկին տրվում են Կառավարությանը, բայց արդեն տոկոսով։ 01.06.2018 թվականի դրությամբ ֆոնդերի ակտիվերը տեղաբաշխված են՝ հայաստանյան բանկերում ձևակերպված ավանդները՝ մոտ 30,3 տոկոս, այնուհետև, ՀՀ պետական պարտա­ տոմսերը ՝ 30.2 տոկոս կամ 37,3մլրդ ՀՀ դրամ, օտարերկրյա ներդրումային ֆոնդե­ րի արժեթղթերը (արտարժույթով)՝ 28,4 տոկոս կամ 35,1մլրդ ՀՀ դրամ, կոորպորա­ տիվ, հիփոթեքային և միջազգային կազմակերպությունների պարտատոմսեր՝ 9,1 տոկոս­ կամ 11,3 մլրդ ՀՀ դրամ, ավանդ­ներ­ և հաշվի­ներ­ ոչ ռեզի­դենտ­ բանկե­րում­ ՝ 2 տոկոս կամ 2,5մլրդ ՀՀ դրամ: Վերջին տարիներին նկատվում է նաև եկամտաբե­րության անկում: Առավել մանրամասը տե՛ս Հավելվածներ 4. և 5.-ը:

Ձևավորվել է պետական բյուջեի միջոցները վատնելու և բյուջեի բե ռի շարունակական ավելացման երկարատև մեխանիզմ, որի ավարտը կարող է լինել բյուջետային սնանկությունը։

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային առանձնահատկություններից մեկն այն է, որ Հայաստանի պարագայում, Կենտրոնական բանկն է գլխա­վորել այս համակարգի ներդրումը, այլ ոչ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը ոչ թե թոշակառուների համար լավ կյանքի պայմաններ ապահովելն է, այլ ֆի­նանսական շուկայի զարգացումը, գների կայունության ապահովումը: Ֆինանսական շուկաները պետք է զարգացնել ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով՝ թոշակառուների կենսաթոշակները վտանգելով, այլ ժողովրդի ֆինանսական համակար­ գի հանդեպ վստահության բարձրացման, ստվերային տնտեսության կրճատ­ ման, դրամի քանակի ավելացման, ներդրումային միջավայրի արդյունքահեն բարելավման, տնտեսական ներուժի առաջանցիկ ընդլայնման և աշխատաշուկայի կայուն հավասարակշռության ապահովման և այլն միջոցներով:

 

ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Բարձր գնահատելով Հայաստանում ֆոնդերի կառավարումն իրականաց­նող միջազգային կազմակերպությունների համաշխարհային հեղինակությու­ նը, հարկ է նշել, որ ֆոնդերի կողմից միջոցների կառավարումը անհա­տույց չէ։ 

Ավելին, այս համակարգը, կառավարման տեսակետից, ավելի ծախ­սատար է, քան պետական համակարգը։ Ֆոնդերի կառավարիչները գան ձում են բարձր գումարներ իրենց ծառայությունների դիմաց։

 Հայաստանի դեպքում այդ ծառայության համար սահմանված պարգևավ­ճարը կարող է հասնել 1.5 տոկոսի (Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետը): Ըստ Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության. «… կենսաթոշակա­յին ֆոնդի կառավարիչը, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվերի հաշվին, կարող է կատարել նաև տվալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման հետ կապված ծախսեր, որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հան­ րապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմ­ի հետ»։ Այսինքն՝ բացի պարգևավճարներից ֆոնդերի կառա­վարիչները կառավարչական ծախսերի համար փոխհատուցում կարող են ստանալ:

Հավելված 3.-ի համաձայն՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվերը հիմ­ականում տեղաբաշխված են պահպանողական ֆոնդերում, այսինքն՝ համակարգը ինքնաշխատ եղանակով տեղաբաշխում է իրակա­ նացրել: Փաստացի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակար­գի մասնակիցները, առ այսօր, չունեն բավարար տեղեկատվություն և հմտու­թյուններ ակտիվերի կառավարիչ և ֆոնդ ընտրելու համար:

Ֆոնդերի եկամտաբերությունը 2018թ. ընթացքում (տարեկանացված) կազ­մել է6.9 տոկոս: Մեկ փայի­ արժե­քը­ ստեղծման­ պահին­ 1000 ՀՀ դրամից­ ա­ճել է մինչև 1463 ՀՀ դրամ:

01.06.2018թ. դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների ար ժեքը կազմել է 123.4 մլրդ դրամ (զուտ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է­ 2.3%): 

Կենսաթոշակային ցանկացած բարեփոխում կամ նոր համակարգի ստեղծում չպետք է իրականացվի ի հաշիվ այլ կազմակերպությունների օրինական առևտրային շահի, ինչը պետք է հաշվի առնել ցանկացած սցենա րի դեպքում։ Միջազգային փորձը վկայում է, որ կուտակային համակարգից դուրս գալու արդյունավետ դեպքեր, համաշխարհային պրակտիկայում, գոյու թյուն ունեն։

Եվ որևէ տնտեսվարողի առևտրային շահ չի կարող ավելի բարձր լինել, քան անկախ պետության ինքնիշխանությունն ու սեփական երկրի և ժողովրդի շահը, երկրի ու ժողովրդի ազգային անվտանգությունը։

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅՈՒՆԸ 

ՀՀ   կենտրոնական բանկի կողմից, օրենսդրությամբ սահմանված չափորո­շիչների համաձայն, ընտրվել են երկու ակտիվների կառավարիչներ՝ «ԱմունդիԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն, որոնք առաջարկում են գումարները ներդնել 3 ֆոնդերում՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Հատկանշա­կան է, որ այս երկու կառավարիչների միևնույն ֆոնդերի դեպքում պահանջ­ վում են նույն չափի­ պարգևավճար­ներ­ (Տե՛ս Հավել­ված­ 3.): Ըստ էություն՝­ ֆոն դերի կառավարման շուկան՝ դուոպոլիա է, որտեղ ֆոնդի կառավարիչները չեն մրցակցում ցածր պարգևավճարներ առաջարկելով կամ բարձր եկամուտներ ապահովելով: Չի խրախուսվում կենսաթոշակային ակտիվների նոր կառավարիչների ի հայտ գալը՝ ո՛չ տեղական և ո՛չ էլ միջազգային:

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ 

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարադոքսներից է տնտեսական աճի ազդեցության հարցը կուտակված միջոցների վրա։ 

Տնտեսական աճի ազդեցության վերլուծության ժամանակ կարող են գոր­ ծել երեք սցենարներ. 

  • Տնտեսական ցածր աճ (կամ ֆինանսատնտեսական ճգնաժամ և տնտեսության անկում), 
  • Ներկայիս ցուցանիշների կայուն պահպանում տասնամյակների համար, 
  • Բարձր տնտեսական աճ։ 

Առաջին սցենարի (ցածր տնտեսական աճ) դեպքում ինքնին պարզ է երկրի տնտեսության և ֆինանսական համակարգի մտահոգիչ լինելու հանգամանքը՝ բոլոր ուղեկցող հետևանքներով (բյուջեի խնդիրներ, քաղաքացիների կենսա­մակարդակի որակական փոփոխությունների բացակայություն կամ նույնիսկ անկում և այլն)։ Այդ պատճառով ինքնին հոռետեսական սցենարին անդրա­դառնալու կարիք չկա։

Երկրորդ­ սցենա­րը­ այն դեպքն է, որը­ կարող է­ թույլ տալ կատա­րել­ մաթե­­ մատիկական հաշվարկներ և հիմ­ավորել կուտակային համակարգի կողմից ընձեռվող հնարավորությունները։ Այս չեզոք սցենարի համաձայն՝ հիմք է ըն­դունվում կայուն ցուցանիշների պահպանումը երկարաժամետ կտրվածքով։ Այս սցենարը ենթադրում է, որ տասնամյակների ընթացքում համակարգի վրա չեն ազդելու այն բազմաթիվ ռիսկերը, որոնք առկա են (քաղաքական, տնտե­սական, սոցիալական, ժողովրդագրական և այլն), ինչպես նաև հաստատուն է ընդունվում Հայաստանի ներկայիս տեղը համաշխարհային տնտեսության դաշտում։

Հասարակությունը պետք է պատասխանի երկու հարցի՝ 

  • որքան է իրեն գոհացնում Հայաստանի ներկայիս սոցիալական և տնտեսական մակարդակը,
  • որքան է համոզված տասնամյակների ընթացքում որևէ ռիսկի ներգործու թյան բացակայության հարցում։

Երրորդ սցենարը ամենահետաքրքրականն է։ Սույն սցենարի պարադոքսը այն է, որ ժամանակի ընթացքում, տնտեսության շեշտակի աճի, բնակչության կենսամակարդակի և միջին աշխատավարձի էական բարձրացման դեպքում կուտակված գումարները (նույնիսկ առանց որևէ ռիսկի փոխազդեցության) ապահովելու են աղքատության շեմից ցածր կենսաթոշակ։ Այլ կերպ ասած, եթե տնտեսական զարգացման որևէ փուլում բնակչության կենսամակարդա­ կը բարձրանա և օրինակ մի քանի տարվա մեջ Հայաստանը մոտենա Արևելյան Եվրոպայի երկրների կենսամակարդակին և միջին աշխատավարձերին, ապա կուտակված գումարները բավարարելու են միայն քաղաքացիների այ­ սօրվա Հայաստանի կենսամակարդակին համարժեք կենսաթոշակի տրա­մադրման համար։

 

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹՈՇԱԿԻ ՉԱՓԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ 

Կուտակային համակարգի պայմաններում կենսաթոշակային տարիքի հա­սած մարդու թոշակի չափը շարունակում է մնալ անորոշ։ Իր հաշվին­ կուտակված գումարներով քաղաքացին դեռ պետք է ապահովագրական ընկե­րություններից ձեռք բերի կանքի ապահովագրություն (անուիտետ)։ Որքան թոշակ մասնավոր ապահովագրական ընկերությունները կվճարեն կուտակված գումարների դիմաց որևէ մեկը այսօր ասել չի կարող։

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՇՐՋԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ 

Միջազգային փորձը վկայում է, որ նույնիսկ տասնամյակներ անց դժվարու­թյամբ, սակայն հնարավոր է չեղարկել կուտակային կենսաթոշակային համա­կարգը։ 

Միջազգային փորձը տես Մաս 3-ում, իսկ Հայաստանում դրա հնարավորու թյունների մասին՝ սույն հետազոտության Մաս 5-ում։

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ԱԿՏՈՒԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ  

Կուտակային համակարգի կողմնակիցները օրենսդրական փաթեթի ընդունման շրջանում հայտարարում էին, որ ունեն բազմաթիվ ակտուարական հաշվարկներ։ Ազգային ժողովում քննարկան. ժամանակ Արտեմ Ասատրյանը նույնիսկ հայտարարեց մինչև 2080 թ. հաշվարկի առկայության մասին։ Սակայն երբեք նման հաշվարկները չեն ներկայացվել համակարգի ընդդիմախոսներին։

Կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրումը 4 տարով հետաձգման ազդեցության գնահատման մասով վերլուծություններ չեն իրականացվել, սակայն փաստն այն է, որ հետաձգումը բավականին բա­ ցասական արձագանք է ունեցել թե´ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվերի կառավարիչների, թե´ միջազգային դոնորների և թե՛ առհասարակ, համակար­ գի կայացման վրա:

Հայաստանի ապագայի համար տեսական հաշվարկ ունեցող կուտակա յին համակարգի կողմ­ակիցների փաստարկները ավելի հիմավոր կլինեին, եթե ներկայացվեր հետհաշվարկ՝ հիմ­ավորվեր, որ Հայաստանի կամ եվ­ րոպական երկրների կողմից այս համակարգին անցումը, օրինակ, 1970-ական­ ներին, այսօր կապահովեր ավելի բարձր կենսաթոշակ, քան ներկայումս։

Կուտակային համակարգ չունենալու պատճառով զարգացած պետություննե­ րի ճգնաժամի բացատրությունը կարողէ հիմ­ավորվել միայն հաշվարկներով՝ ապացուցելով, որ, օրինակ, Արևմտյան Եվրոպայի երկրներում 30-40 տարի առաջ այդ համակարգի ներմուծումը կբերեր ավելի բարձր թոշակի, քան այսօր կա։

Նման հաշվարկ գոյություն չունի և երբեք չի ներկայացվել։

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Երբեք, որևէ երկրում, նման բարեփոխում չի կարող հաջողություն ունենալ առանց հանրային լայն աջակցության։ Սա պետք է լինի յուրաքանչուր քաղա­ քացու գիտակցված ընտրություն։ Նման աջակցության բացակայությունը որոշ Կառավարություններ փոխլրացրել են ավտորիտար կառավարման պայման­ներում որոշումն­երի ընդունմամբ։ 

Այստեղ սակայն խնդիրը այնքան որոշումն­երի ընդունման մեջ չէ, որքան վստահության համակարգի արդյունավետության անհրաժեշտության մեջ։ Կու­ տակային բարեփոխումը ամբողջապես իր արդյունավետությունը կարող է ապա­ ցուցել տալ միայն տասնամյակների արդյունքում, ընդ որում յուրաքանչ ուր տարի վտանգվելով տարբեր ռիսկերի պատճառով։ Հետևաբար տվալ օրվա նույնիսկ ամենամեծ ժողովրդականություն վայելող իշխանությունը չի կարող հան­ դիսանալ համակարգի բազմաթիվ՝ քաղաքական, տնտեսական, ֆինաս­ նական և այլ բնույթի երկարաժամետ ռիսկերից երաշխավոր։

 

ԼԱՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ 

Նման լայնամասշտաբ և երկարաժամետ բարեփոխումն­երի իրականաց­ման համար անհրաժեշտ է լայն հանրության աջակցությունն և վստահությու­ նը. դա որևէ կապ չունի տվալ պահի իշխանությունների ձևավորման օրինա­կանության կամ վստահելիության հետ: Անշուշտ, վերջին տարիներ ընթացքում ներդրվել են մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս մաս­ նակցին տեղեկանալ իր հաշիվերում կուտակումն­երի չափի և շարժի մասին, մասնավորապես՝ աշխատավարձային քարտերի միջոցով: Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ կուտակային կենսաթոշակների իրական արդյուքները հնարավոր է փաստացի տեսնել և գնահատել, առնվազն 20-25 տարի հետո, մասնակիցները արդարացիորեն չեն վստահում:

Կենսաթոշակային բարեփոխումն­երի համար հանրության աջակցությունը կարծիքը ստանալու համար երբեմն երկրները դիմում են հանրաքվեի կամ պլեբիսցիտի օգնությանը: Օրինակ՝ 1996 թվականին Նոր Զելանդիայում նոր ձևավորված կոալիցիոն կառավարությունը ներկայացրեց պարտադիր կու­տակային կենսաթոշակային համակարգի բարեփոխում­երի փաթեթը, որը 1997 թվականին դրվեց հանրաքվեի: Հանրաքվեի մասնակիցների 91.8 տոկոս քվեարկեց դեմ, միայն 8.8 տոկոսը՝ կողմ: Արդյունքում՝ նորզելանդացիները մերժեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԽՆԴԻՐ 

Հայաստանում, երեսուն տարվա ընթացքում, տեղի ունեցան այնպիսի իրա­դարձություններ, ինչպիսիք են Արցախյան շարժումը և պատերազմը, Սպիտա­կի երկրաշարժը, Խորհրդային Միության փլուզումը, ազգային դրամի ներմու­ծումը, դրամի պարբերական կտրուկ արժեզրկում­ները, ներքին քաղաքական տնտեսական ցնցում­ները, գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, կոռուպցիան և ստվերային տնտեսության պահպանվող մեծ տեսակարար կշիռը, կայուն աճող արտաքին պարտքը և այլն։ 

Եվրոպայում ազգային դրամն­երը փոխարինվեցին Եվրոյով, միավորվեցին բաժանվեցին երկրներ, փոխվեց միգրացիոն ռեժիմը, ավարտվեց «սառը պատերազմը», եղան մայրցամաքի վրա ազդող քաղաքացիական պատերազմներ և այլն։

Ավելի վաղ ժամանակաշրջանը վերցնելով, հասնելու ենք «սառը» պատերազմի տարիներին, իսկ դրանից առաջ Երկրորդ և Առաջին Համաշխարհային պատերազմ­ներին։

Հետևաբար, մի քանի տասնամյակի ժամանակահատվածը շատ երկար է և ռիսկային նմանատիպ ծրագրերի իրականացման համար, որ­ տեղ ներքին ռիսկերին գումարվում են նաև տարածաշրջանային և հա­մաշխարհային ռիսկերը։

 

Շարունակելի

 

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica