close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 17:08
 Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Բժիշկներին հաջողվել է փրկել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը: Նա սեպտեմբերի 12-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա: Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- նշել էր Դերձյանը ու հավելել, որ օրեր առաջ երեխայի մոտ արդեն նկատվել էր դրական տեղաշարժ, նա գիտակցության էր եկել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի փողոցներից մեկի թեք հատվածում կայանած՝ առանց վարորդի մեքենան շարժվել և վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան: Երեխային տարել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխել էին Վանաձորի ԲԿ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica