close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը շարունակում է մնալ Հայաստանում

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2019, 15:20
 Ռուս քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը շարունակում է մնալ Հայաստանում

Ռուս քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը շարունակում է մնալ Հայաստանում: Այս մասին հայտնում է politik.am կայքը: Լրատվամիջոցի թղթակիցը քաղաքական գործչին այսօր հանդիպել է Հանրապետության հրապարակում: Շիշկինը հերքել է տարածված տեղեկատվությունը, թե Հայաստանը, վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է նրան Ռուսաստանի Դաշնությանը:

Քաղաքական գործիչն ասել է, որ զբաղվում է փաստաթղթերի հարցերով: Հայաստանում Շիշկինը երկար չի մնա եւ, ամենայն հավանականությամբ, կմեկնի Գերմանիա: Շիշկինը Հայաստան էր եկել փետրվարին:

Մինչ այդ նա Ռուսաստանում մոտ 4 տարի անազատության մեջ է եղել, իր պնդմամբ՝ քաղաքական հայացքների պատճառով: Օրերս Հայաստանի միգրացիոն ծառայությունը ընդդիմադիր գործչին ճանաչել էր փախստական ու ապաստան տրամադրել:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica