close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+4°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզահամերգային համալիրի 9-րդ հարկը կվարձակալեն՝ ռեստորան են հիմնելու

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 15:09
 Մարզահամերգային համալիրի 9-րդ հարկը կվարձակալեն՝ ռեստորան են հիմնելու

Կառավարության հերթական նիստի օրակարգում 50 հարց է։ Դրանց մեծ մասը չզեկուցվող է:

Նիստում մի շարք ընկերությունների տրվել է ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն։

Բուռն քննարկվել է բանկային գաղտնիքի դրույթի շուրջ փոփոխություն ենթադրող քրեադատավարական օրենսգրքում փոփոխության հարցը։ Դրանով նախատեսվում է հարուցված քրեական գործերով մեղադրյալ չհանդիսացող անձի բանկային հաշիվների մասին դատարանի որոշմամբ տեղեկություն ստանալու իրավունք տալ իրավապահներին։ Կա մտավախություն, որ այդ դրույթը կարող է անսահմանափակ լիազորություններ տալ քննչական մարմիններին՝ առանց լուրջ կասկածների ցանկացած քաղաքացու բանկային տվյալները ստանալու համար։

Կառավարությունում այսօր հաստատված մեկ այլ որոշմամբ՝ թույլատրվել է երեւանյան ռեստորանային համակարգի խոշոր ներկայացուցիչներից մեկին՝ «Երեւան պանդոկ», «Լավաշ», «Շերեփ» եւ այլ հաստատությունների սեփականատեր «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությանը Մարզահամերգային համալիրի 1-ին եւ 9-րդ հարկերում տարածքներ վարձակալել՝ ռեստորան հիմնելու նպատակով։

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica