close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+19°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի՝ «կոշտ» Brexit-ին նախապատրաստվելու ծրագիրը

Աշխարհ

12 Սեպտեմբերի 2019, 13:25
 Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի՝ «կոշտ» Brexit-ին նախապատրաստվելու ծրագիրը

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալն առանց գործարքի (Brexit) երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելանյութի դեֆիցիտով, սահմանին խափանումներով, ինչպես նաև զանգվածային բողոքներով. նշված է Միացյալ Թագավորության՝ «կոշտ» Brexit-ին նախապատրաստվելու ծրագրում, որը կառավարությունը չորեքշաբթի հրապարակել էր ընդդիմության ճնշման ֆոնին. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Yellowhammer անունը կրող հինգ էջանոց ծրագրի մանրամասները ճշգրտորեն համընկել են անցյալ ամսվա վերջին The Times-ի հրապարակման հետ՝ հիմնված Միացյալ Թագավորության կառավարությունից արտահոսքի վրա: Տարբերությունն այն է, որ բրիտանական պարբերականն այս ծրագիրը ներկայացնում էր որպես իրադարձությունների հնարավոր զարգացման բազային սցենար, մինչդեռ այն բուն փաստաթղթում որակվել է որպես «վատթարագույն սցենար»:

Փաստաթուղթը զգուշացնում է՝ պարենի մատակարարումների խափանումներ կլինեն, առանձնապես ծանր իրավիճակ կստեղծվի նաև դեղամիջոցների պարագայում։ Կառավարությունը նաև վախենում է, որ Brexit-ը կհանգեցնի նրան, որ բեռնատարները Լա Մանշը կհատեն մինչև 2,5 օր տևողությամբ ուշացումով, իսկ այս իրավիճակը կարող է տևել գրեթե 3 ամիս: Բացի այդ՝ դժվարություններ կառաջանան ուղևորների համար, որոնք երկրից հեռանալու են նավահանգիստներով և օդանավակայաններով, իսկ երկրի որոշ շրջաններում կզգացվի վառելանյութի պակաս:

Ինչ վերաբերում է հնարավոր անկարգություններին, ապա փաստաթղթում նշված է. «Բողոքի ցույցերը և հակացույցերը կանցկացվեն ամբողջ Մեծ Բրիտանիայում, որոնք կարող են ներառել մեծաքանակ ռեսուրսներ: Հնարավոր է նաև հանրային անկարգությունների և հասարակության շրջանում լարվածության աճ»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքեր 2019 թվականի մարտի 29-ին՝ Միությունից դուրս գալու մասին գրավոր իրազեկելուց հետո 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ մերժել են Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որ ձեռք էր բերվել Բրյուսելի և նախկին վարչապետ Թերեզա Մեյի կառավարության միջև: Արդյունքում՝ ԵՄ-ն համաձայնել էր Brexit-ը տեղափոխել ապրիլ կամ մայիս, որից հետո՝ հոկտեմբերի 31։ Այս ընթացքում Մեյը ստիպված էր հրաժարական ներկայացնել՝  չկարողանալով իրավիճակը հանել փակուղուց ու լուծում տալ խնդրին։

Մեյին հաջորդած վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ երկիրը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց գործարքի: Ընդդիմադիր կուսակցությունները, իշխող Պահպանողական կուսակցության մի շարք պատգամավորների աջակցությամբ, օրենք էին ընդունել, որը կառավարությունից պահանջում է Brexit-ը 3 ամսով հետաձգել, ինչպես նաև արգելում է առանց համաձայնագրի դուրս գալը:

Նորընտիր վարչապետն, չնայած վերոհիշյալ օրենքի պահանջին, խոստանում է ԵՄ-ից դուրս գալ մինչև հոկտեմբերի 31-ը՝ միևնույն ժամանակ վստահեցնելով՝ հետաձգում չի խնդրի:

 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica