close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին ու նշել, որ թափուր պաշտոնին հավակնում է 5 թեկնածու

Աշխարհ

12 Սեպտեմբերի 2019, 10:46
 Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին ու նշել, որ թափուր պաշտոնին հավակնում է 5 թեկնածու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, ըստ որի` aզգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը։

Թրամփի հավաստմամբ՝ այս հինգ թեկնածուներն էլ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։

«Կա հինգ թեկնածու, որոնց հետ ծանոթացել եմ վերջին 3 տարիների ընթացքում և որոնց համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը ու տեղեկացրել նաև, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը հայտնի կլինի հաջորդ շաբաթ։

Ինչ վերաբերում է այդ պաշտոնից Ջոն Բոլթոնի ազատմանը, ապա ԱՄՆ նախագահը նշել է, որ Բոլթոնը վարչակազմի մի շարք աշխատակիցների հետ ընդհանուր  լեզու չի գտել և «մի քանի լրջագույն սխալներ է թույլ տվել»։

«Իրականում ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Բոլթոնի հետ, սակայն նա ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմից մարդկանց հետ, որոնք ինձ համար կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Թրամփը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica