close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը «պահեստային» ուժ է ստեղծում. «Փաստ»

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2019, 09:14
 Փաշինյանը «պահեստային» ուժ է ստեղծում. «Փաստ»

«ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաև քաղաքա­կան վերադասավորումների:

«Փաստ» թերթի տեղեկություննե­րով՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝  հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու և դրանց պատրաստ լինելու համար: Այսպիսով, ըստ թերթի աղ­բյուրի փոխանցման, Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր համար «պահեստային» ուժի ստեղծմանը, որը վարկանիշի անվերա­դարձ անկման ու հնարավոր կտրուկ զարգացումների ժամանակ իր համար վահան կհանդիսանա:

Լուրերի համաձայն՝ այստեղ կհամախմբվեն ինչպես խորհրդարանում գտնվող, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, ով­քեր դեմ են իշխանությունների վարած «մեղմ մեթոդներին և «թավշյա» քաղաքականությանը», չի բացառվում, որ այդ ուժի մեջ համախմբվեն այնպիսի դեմքեր, ովքեր տարբեր ժամանակ­ներում համարվել են քաղաքական հակառակորդներ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica