Օտարերկրացին 500,000 դրամը վերցրել է ուսումնասիրելու նպատակով ու հեռացել
Իրավունք

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խարդախություն կատարելու կասկածանքով, սեպտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, Ֆրունզեի փողոցից բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու, որոնք տվել են խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: