close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+21°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին

Հասարակություն

11 Սեպտեմբերի 2019, 18:45
 Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս անվտանգության համակարգին ծանոթանալու նպատակով։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնում և ուղեբեռների զննման կետում, որտեղ ժամանակակից սարքավորումների միջոցով հետևել է անվտանգության հսկողության կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև ուղեբեռի ռենտգենային զննման գործընթացին։

Նախարարին տեղեկացվել է, որ օդանավակայանի անվտանգության համակարգը համապատասխանեցված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին:

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է անվտանգության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները և ընդգծել, որ քաղավիացիայի անվտանգությունը երկրի անվտանգության կարևորագույն ցուցիչներից է։

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica