close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 7)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

11 Սեպտեմբերի 2019, 17:04
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 7)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։ 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության մեջ արտադրության ծավալների անկում գրանցվեց մասնավորեցումից անմիջապես հետո։ Սեփականաշնորհման առաջին երկու տարիներին,որը սկսվեց 1991 թվականին, ձեւավորվեց ավելի քան 11 հազար գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն։ Սակայն շատ շուտ այդ կոլեկտիվ տնտեսությունները դադարեցին գործունեություն ծավալելուց՝ չստանալով պետական որեւէ ազդեցություն։ Ուստի դրանք ստիպված էին աստիճանաբար վերակազմավորվել գյուղացիական անհատական տնտեսությունների։

Սեփականաշնորհումից հետո առաջին երկու տարվա ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազեց ավելի քան 16 տոկոսով։ Սա պայմանավորված էր ոչ թե բնակլիմայական պայմաններով, այլ ցանքատարածությունների կրճատմամբ։ Գյուղատնտեսական մշակովի հողերն այդ ընթացքում պակասեցին ավելի քան 20 տոկոսով։ Ավելացան հացահատիկային ցանքատարածությունները։

Հատկապես Արարատյան դաշտում փոխվեց գյուղատնտեսական մշակաբույսերի կառուցվածքը։ Մթերող գործարանների աշխատանքի դադարեցման հետեւանքով  խաղողի այգիներն աստիճանաբար փոխարինվեցին հացահատիկային  մշակաբույսերով։ Հետագայում երկար տարիներ պահանջվեց դրանք վերականգնելու համար։

1991թ. նկատմամբ ցանքատարածությունները 1997 թ. կրճատվեցին շուրջ 820 հազար հա-ով՝ կազմելով 337,4 հազար հա։ Միայն 10 հազար հա-ով կամ ավելի քան 30 տոկոսով կրճատվեցին խաղողի այգիները։ 27 հազարի փոխարեն 1997թ. դրանք կազմեցին ընդամենը 17,8 հազար հեկտար։

Նվազեց գյուղատնտեսության արտադրողականությունը։ Չնայած հացահատիկային ցանքատարածություններն ավելացան 30 տոկոսով, այնուհանդերձ, դա համարժեք ազդեցություն չթողեց արտադրության ծավալների վրա։ Այն աճեց ընդամենը 7 տոկոսով։ Պատճառը մշակման հնարավորությունների եւ գյուղատնտեսական անհրաժեշտ միջոցների՝ պարարտանյութերի, թունաքիմիկատների, տեխնիկական միջոցների բացակայությունն էր կամ անհասանելիությունը։

Նվազեց կերային մշակաբույսերի ծավալը, ինչի հետեւանքով կրճատվեց անասնագլխաքանակը։ Սեփականաշնորհումից անմիջապես հետո խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմեց ավելի քան 12 տոկոս։ Սա հետեւանք էր այն բանի,որ կոլեկտիվ տնտեսությունների ունեցվածքը հանձնվեց պատահական մարդկանց,ովքեր շահադիտական նպատակով շատ արագ ազատվեցին դրանից։

1991 թ. համեմատ՝ խոզերի գլխաքանակը 1998 թ. պակասեց գրեթե 3 անգամ,մանր եղջերավոր անասուններինը՝ կիսով չափ։ Թռչունների գլխաքանակը նվազեց 3 անգամ։ Այս գործընթացներն իրենց անմիջական ազդեցությունը թողեցին մսի արտադրության վրա։ Իրացման ծավալը մինչեւ 1998 թ. կրճատվեց ավելի քան 35 տոկոսով։

Անասունների գլխաքանակը (հազար գլուխ)

 

 

1991

1992

1993

1994

1995

1996

1997

Կով

251.1

257.5

269.8

271.2

276.8

277.8

256.2

Խոզ

224.4

84.3

81.5

82.3

79.6

54.3

56.9

Ոչխար եւ այծ

1023.0

873.1

736.0

636.7

603.7

578.8

521.1

Թռչուններ

9334.2

2955.1

2985.6

2912.6

2920.7

2901.3

2900.2

 

Սեփականաշնորհման ընտրված եղանակը,որ ոչնչով արդարացված չէր,դարձավ գյուղատնտեսական ցանքատարածությունների, անասնագլխաքանակի  կտրուկ կրճատման պատճառ։ Փոշիացվեցին նախկին պետական տնտեսությունների տեխնիկական հնարավորությունները,որի հետեւանքով բարդացավ նաեւ հողի մշակումը։

1996 թ. վերջին Հայաստանի գյուղատնտեսությունը բնութագրվում էր որպես փոքր չափերի,միջին հաշվով 1,4 հա հողատեսքով եւ մի քանի տեսակ արդադրանք թողարկող,հիմնականում  անհատական գյուղացիական տնտեսությունների վրա ձեւավորված, ՀՆԱ ավելի քան մեկ երրորդն ապահովող ոլորտ, որտեղ զբաղված էր հանրապետության աշխատանքային ռեսուրսների 41 տոկոսը։  Գյուղատնտեսության արտադրանքի ավելի քան 65 տոկոսն ուղղվում է այս ոլորտում զբաղվածների սեփական կարիքների բավարարմանը։

Շարունակելի

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica