close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 5)

ՀԱՅԱՍՏԱՆ-2008 -2018

11 Սեպտեմբերի 2019, 16:55
 Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 5)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

Միջազգային փորձը փաստում է, որ պարտադիր կուտակային համակար­գի անցումը հղի է լուրջ դժվարություններով, որոնց հետևանքով Արգենտինան, Հունգարիան ամբողջությամբ հրաժարվեցին այս համակարգից, իսկ Բոլիվիան և Պերուն­ այդ ուղղու­թյամբ­ են ընթա­նում­ հիմ­նակա­նում­ վերը­ նշված ֆինանսական շուկաների ռիսկերի պատճառով: Նիկարագուան 2000 թվականին պարտադիր կուտակայինի վերաբերյալ օրենքը ընդունելուց հետո՝ 2004 թվա­կանին, Համաշխարհային բանկի խորհրդով որոշեց այն չկիրառել՝ նկատի ունենալով նոր համակարգի անցման հետ կապված մեծ ծախսերը և աշխա­տողների՝ նոր համակարգին մասնակցության ցածր հավանականությունը:

2008-2011 թվականների ընթացքում Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկր­ներ, ինչպիսիք են՝ Լեհաստանը, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան և այլն, ևս վերանայել են պարտադիր կուտակային համակարգը, մասնավորապես՝ ժամանակավորապես կասեցրել են պարտադիր վճարները, նվազեցրել դրույքաչափերը և այլն:

2000-ական թվականների սկզբներին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը փոր­ձեց փոքր չափով պարտադիր կուտակային համակարգ ներդնել, սերունդ­ների միջև համերաշխության համակարգին զուգահեռ, սակայն ժողովուրդը դեմ ելավ, և փորձը ձախողվեց: Հատկանշական է, որ տարբեր միջազգային փորձագետների գնահատականներով՝ ազատական շուկայական համակար­գի ջատագով ԱՄՆ-ում է գործում ամենազորավոր սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգը, ըստ որի՝ ցածր եկամուտ ստացող ան ձինք հարաբերականորեն ավելի շատ կենսաթոշակ են ստանում, քան բարձր եկամուտ ունեցողները:

2013 թվականին Ռուսաստանը վերադարձավ սերունդների միջև համերաշխության պետական կենսաթոշակային համակարգին՝ ապահովելով նաև միջսերունդային համերաշխությունը, մասնավորապես՝ կենսաթոշակի հաշվարկման հիմքում դրվեցին թոշակի անցման տարիքը, աշխատած տարիների թիվը, աշխատավարձի մեծությունը, վճարումն­երի մի մասը ավանդային հա­շիվեր փոխանցելու հնարավորությունը և այլն: Արդյունքում՝ ներդրվեց թոշա­կի հաշվարկման բալային համակարգ:

 

ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1981 թվականին զինվորական դիկտատոր Օ.Պինոչետի իշխանությունները առաջինն էին, որոնք ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ որի՝ աշխատողներից պահվող 10 տոկոս կենսաթոշակա­յին վճարում­ները ամբողջությամբ փոխանցվում են պարտադիր կուտակային անհատական հաշիվերի վրա: Նման ծայրահեղ մոտեցում աշխարհում շատ քիչ երկրներ են որդեգրել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: Չիլիի Հանրապետությունում 37 տարի արդեն իսկ գործում է պարտադիր կուտակա­յին կենսաթոշակային համակարգը, ինչը թույլ է տալիս գնահատել այս համա կարգի արդյունավետությունը:

2016 թվականի Չիլիի ողջ տարածքով սկիզբ առան բազմամարդ ցույցեր, որոնց մասնակցում էին հարյուրհազարավոր քաղաքացիներ: Նրանք ունեին միայն մեկ պահանջ՝ չեղարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Աճող դժգոհությունների պատճառը ցածր կենսաթոշակն էր: Ներկայումս չիլիացի թոշակառուների 80 տոկոսը ստանում է նվազագույն աշ խատավարձից պակաս կենսաթոշակ, իսկ թոշակառուների 44 տոկոսը ստանում է աղքատության շեմից էլ ցածր թոշակ: Պարտադիր կուտակային կենսա­թոշակային համակարգի գործունեության արդյունքում բազմաթիվ չիլիացի տարեցներ ի վիճակի չեն անցնել վաստակած հանգստի, քանի որ վերջիններիս թոշակը բավարար չի արժանավայել կանքի ապահովման համար և պարտադրված շարունակում են աշխատել նաև կենսաթոշակային տարիքից հետո: Այն դեպքում, երբ համակարգի հեղինակների հաշվարկների համաձայն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսա­թոշակի մեծությունը պետք է լիներ իր վերջին ամսական աշխատավարձի 70 տոկոսից ոչ պակաս: Վատթարագույն վիճակում են հայտնվել կանայք, ովքեր, երեխաների խնամքի տարիներին ոչինչ չկուտակելով և հետագայում զբաղ­ վածության ապահովման խնդիր ունենալով, անհամեմատ ցածր կուտակային կենսաթոշակ են ստանում: Իրավիճակը չփրկեց նաև 2008 թվականին Չիլիի կառավարության կողմից յուրաքանչուր երեխայի համար նախատեսված կու­տակային գումարների հատկացումը:

Հաշվի առնելով աճող ժողովրդական ընդվզումը՝ Չիլիի նախագահ Միշել Բաչելետը ստեղծել է հանձնաժողով, որը ղեկավարում է տնտեսագետ Դևիթ Բրավոն, ում առջև դրվել է խնդիր՝ ներկայացնել հավասարակշռված և տրա­մաբանական նոր կենսաթոշակային համակարգ:

2017 թվականին խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց կենսաթոշա­կային բարեփոխում­երի փաթեթ, համաձայն որի՝ առաջարկվում էր բացի աշ­խատողների 10 տոկոսից գործատուները ևս 5 տոկոս պետք է վճարեն, որից 3 տոկոսը կուղղվի անհատական կուտակային հաշվիներ, իսկ 2 տոկոսը՝ կոլեկ­տիվ խնայողությունների հիմ­ադրամ: Այսինքն՝ պարտադիր կուտակայինին կից գործելու էր նաև սերունդների համերաշխության կենսաթոշակային հա մակարգը: Հիմն­ադրամի ստեղծման համար անհրաժեշտ էր խորհրդարանի պատգամավորների ոչ պակաս 4/7 ձայների աջակցությունը, որը բացակա­յում էր: Կենսաթոշակային բարեփոխում­ների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. քննարկում­ները առավել սաստկանում են նախընտրական շրջանում:

Չիլիի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակությանը մեծ հարված հասցրեցին ակտիվների կառավարիչները՝ սահմանելով և գանձելով բարձր՝ 4-6 տոկոսի չափով, պարգևավճարներ և անօրինական գործարքների մեջ մտնելով իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ:

Վերջին շրջանում Լատինական Ամերիկայի երկրներից Պերուի կառավարությունը ևս որոշել է կազմավորել հանձնաժողով, որը կուսում­ասիրի և կառա­ջադրի պարտադիր կուտակային կենսթոշակային բարեփոխումն­երի փաթեթ:

 

ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1998 թվականին Դանիայում ներդրվեց անհատական պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ սերունդների միջև համերաշխության համակարգին զուգահեռ: Ընդհանուր եկամտի 1 տոկոսի չափով պարտադիր կուտակային վճարներ պարտավոր էին կատարել 16-64 տարեկան աշխա­տողները, ըստ էության՝ բոլորը զբաղվածները: 2004 թվականից պարտադիր կուտակային վճարները կասեցվել են, և 2010 թվականին ապրիլի 30-ին պար­տադիր կուտակային համակարգը իրավականորեն դադարել է գոյություն ունենալ, իսկ ֆոնդերում կուտակված գումարները բաժանվել են: 2007 թվականին Դանիայում ներդրվել է «Վաղաժամ» կենսաթոշակային համակարգ (anticipatory pensions), ո­րը ապա­հո­վում է­ ոչ միայն սե­րունդնե­րի­ միջև, այլև միջսերնդային համերաշխությունը, քանի որ թոշակը հաշվարկվում է կենսաթոշակառուի ամուսնական կարգավիճակից, ստացած աշխատավարձից և թոշակի անցման տարիքից ելնելով:

 

ՀՈՒՆԳԱՐԻԱ

1997 թվականին Հանգարիայում ընդունվել էր անհատական կուտակային համակարգը, որին պարտադիր մասնակցում էին այն անձինք, որոնք օգտվում են սոցիալական ապահովագրությունից, ապահովագրված են 1998 թվականին հունիսի 30-ից հետո: Կամավոր կարող էին մասնակցել այն անձինք, որոնք ապահովագրված էին մինչև 1998 թվականի հունիսի 30-ը, կամ նրանց տարիքը 42-ից բարձր էր: Բազային ապահովագրության և պարտա­դիր կուտակային վճարները միասին կազմում էին 9,5 տոկոս, որից 1,5 տոկոս ուղղվում էր բազային ապահովագրությանը, 8 տոկոսը՝ անհատակային կու­ տակային հաշիվերին: Պահումն­երը արվում էին ամսական 71500 ֆորինտից (322 ԱՄՆ դոլար) բարձր եկամուտ ունեցող անձանցից:

Ապահովագրված անձը, ով ուներ կուտակված գումարներ, ստանում էր բազային կենսաթոշակի 75 տոկոսը, իսկ բազային կենսաթոշակը հաշվարկ­վում էր միջին աշխատավարձից և աշխատած տարիների թվից ելնելով: Միջին աշխատավարձը ինդեքսավորվում էր 1988 թվականից սկսած:

2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով պետությունը թոշակների վճարման մեծ խնդրի առջև կանգնեց, ինչպես նաև մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների արժեքը կտրուկ նվազեց, ինչը պարտադրեց իշխանություններին մշակել և կանքի կոչել նոր կենսաթոշակային բարեփոխում­ներ: 2010 թվականին, կենսաթոշակային բարեփոխում­ների արդյունքում, Հունգարիայում դադարեց գործել պարտադիր կուտակային համակարգը և վերադարձ եղավ սերունդերի համերաշխության կենսաթոշա­կային համակարգին: 2009 թվականից սկսած՝ մասնակցությունը կուտակային համակարգին դարձավ կամավոր: Մասնավոր ֆոնդերում կուտակված գու­ մարները փոխանցվեցին պետական բյուջե: Ֆոնդերի ակտիվերի գրեթե կեսը ներդրված էր պետական պարտատոմսերում, որոնք չեղալ հայտարարվեցին:

 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1999թ. կենսաթոշակային բարեփոխում­երի արդյունքում Լեհաստանում ներդրվեց 3 սյուների վրա հիմնված կենսաթոշակային համակարգ.

1-ին սյունը պետական սոցիալական ապահովագրությունն էր, որի համար աշխատողները իրենց աշխատավարձի 12.22 տոկոսն էին վճարում:

2-րդ սյունը անհատական պարտադիր կուտակային համակարգն էր, որի համար աշխատողները իրենց աշխատավարձի 7.3 տոկոսն էին վճարում:

3-րդ սյունը անհատական կամավոր կուտակային համակարգն էր, որի համար յուրաքանչուր աշխատող իր հայեցողությամբ վճարում­եր է կատա­ րում:

Պարտադիր կուտակային համակարգը տարածվում էր 1968 թ. դեկտեմբերի 31-ից հետո ծնվածների վրա: Նվազագույն աշխատավարձից պահում­եր չէին արվում: Պահում­եր չէր արվում նաև միջին աշխատավարձի 30-ապատիկից ավել աշխատավարձից: Միջին աշխատավարձը 2012 թ. կազմելէ 3416 զլոտի կամ 1093 ԱՄՆ դոլար:

2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ դժվարությունների առջև կանգնեցրեց Լեհաստանի կառավարությանը. բյուջեի դիֆի­ ցիտը աճում էր, հետևաբար աճում էր նաև պետական պարտքը: 2011 թվականին, հրատապ կերպով, Լեհաստանի կառավարությունը կենսաթոշակային համակարգում մի շարք կտրուկ փոփոխություններ իրականացրեց, մասնավորապես՝ տղամարդկանց դեպքում՝ 65 տարեկան, կանանց դեպքում՝ 60 տա­ րեկան, կենսաթոշակային տարիքը բարձրացվեց երկու սեռի դեպքում էլ 67-ի: Հաջորդ փոփոխությամբ պարտադիր կուտակային վճարները նվազեցվեց 5 տոկոսով` փոխարենը ավելացնելով պետական սոցիալական ապահովագ­ րության համակարգին ուղղվող վճարում­երը, արդյունքում՝ 1-ին սյան վճա­ րում­երը­ դարձան­ 17,22 տո­կոս, իսկ 2-րդ ս­յանը՝­ 2,3 տո­կոս (պարտա­դիր­ կու­ տակային): 2017 թվականին պարտադիր կուտակային վճարները բարձրացվե­ ցին 3.5 տոկոսի: Այսպիսով՝ Լեհաստանը ևս մասնակիորեն վերանայեց պար­ տադիր կուտակային համակարգը:

 

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2004 թ. Սլովակիայի Հանրապետությունում ընդունվել է Անհատական կու տակային օրենքը, որը ուժի մեջ է մտել 2005 թ.: Անհատական կուտակային հա­ մակարգին պարտադիր մասնակցում էին 2005 թվականի հունվարի 1-ից հետո աշխա­տան­քի­ շուկա­ նոր մտնող անձինք:­ Այն անձիք,­ ովքեր­ մինչև 2005 թվա­ կանի հունվարի 1-ն էին աշխատանքի շուկա մտնել, մինչև 2006 թվականի հու­նիսի 30-ը կարող էին կամավոր ընդգրկվել: Սերունդների համերաշխության պետական համակարգը զուգահեռ շարունակել է գործել:

Սերունդների համերաշխության պետական համակարգի համար յուրաքանչ­ուր աշխա­տող­ վճարում է­ իր եկամ­տից­ 14 տոկոս,­ իսկ պարտա­դիր­ կու­տակայինի համար՝ 9 տոկոս:

Վճարումն­եր պարտավոր են անել այն աշխատողները և ինքնազբաղված­ները, ովքեր 12 ամսվա կտրվածքով յուրաքանչուր ամիս 339.8 եվրոյից ավել եկամուտ են վաստակում: Պահում­ներ չի արվում ամսական 3076 եվրոյից ավել եկամտից:

2009 թ. հնարավորություն տրվեց պարտադիր կուտակային համակարգ կամավոր անցում կատարած աշխատողներին վերադառնալ համերաշխության պետական համակարգին, ինչպես նաև 2009-2012 թվականներին աշխատանքային շուկա նոր մտնող աշխատողներին՝ պարտադիր կուտակային համակարգին մասնակցել կամավոր:

 

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2004 թվականից Լիտվայում սկսել է գործել նոր կուտակային համակարգը, որից կարող են օգտվել բոլոր զբաղվածները, արդյունքում՝ կենսաթոշակային համակարգը ներկայումս ունի հետևյալ տեսքը.

  • Պետական սոցիալական ապահովագրության համակարգ՝ «Սոդրա» (սե­ րունդների համերաշխության համակարգ) – բազային թոշակ,
  • Պետական սոցիալական ապահովագրության հաշվին կուտակում­եր կեն­ սաթոշակային ֆոնդերում – կուտակային թոշակ,
  • Կենսաթոշակի լրացուցիչ խնայողություն պետական սոցիալական ապա­ հովագրության կամ կուտակային ֆոնդերի ուղղությամբ – լրացուցիչ թոշակ:
  • Բազային թոշակը կազմում է 360 լիտաս (104.4 եվրո):

 Կուտակային համակարգին մասնակցությունը կամավոր է, կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում՝ այդ գումարը մնում է պետական կենսաթո­շակային համակարգում:

Յուրաքանչուր աշխատողի հաշվով ամսական սոցիալական ապահովագրության համար վճարվում է աշխատավարձի 33,98 տոկոսը, որից 3 տոկոսը աշխատողն է վճարում, իսկ մնացած 30,98 տոկոսը՝ գործատուն:

Նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 1000 լիտաս (289 եվրո), որից պահում չի արվում:

2004-2008 թվականներին Լիտվայում բարենպաստ միջավայր էր կուտա­ կային համակարգի զարգացման համար, սակայն 2008 թվականից, երբ սկսեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, արժեթղթերի գների անկում գրանցվեց, ինչի արդյունքում նվազեցին կենսաթոշակային ֆոնդերում կուտակում­ները:

Սոցիալական ապահովագրության վճարների որոշը մասը գնում է կուտակային համակարգին: 2004 թ.-ից մինչև 2007 թ. սոցիալական ապահովագրու­թյան վճարներից կուտակային մասնաբաժինը 2,5 տոկոսից աստիճանաբար բարձրացավ 5,5 տոկոսի: 2009 թ. կուտակում­երը նվազեցին 3 տոկոսի, այնու­ հետև՝ 2 տո­կոսի:­ 2012 թվա­կանին­ կրկին նվա­զեցին­ մինչև 1,5 տո­կոսի:­ 2013 թ. բարձրացվեց 2 տոկոսի:

2016 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային ֆոնդերում կուտակում­ե­ րը կազմում են`

  • 2 տոկոս սոցիալական ապահովագրության վճարների մասնաբաժնից,
  • 2 տոկոս կուտակողի աշխատավարձից,
  • 2 տոկոս պետական բյուջեից (նախանցած տարվա միջին աշխատավարձի չափով):

Աղյուսակ 1. Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցվածքը և դինամիկան

 

Մինչև 2004

2004

2005

2006

2007-2008

012009.-2009.06

072009.-2009.12

2010-2011

2012

2013

2014-2015

2016-2019

2020 հետո

 

 

Սոց.ապաhով. վճար­

34

31.5

30.5

29.5

28.5

37

38

38

38.5

37.5

38

38

36.5

 

ները ( %)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սոց.ապահով. վճար­

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ներից կենս. ֆոնդին

-

2.5

3.5

4.5

5.5

3

2

2

1.5

2.5

2

2

3.5

 

( %)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխատավարձից

-

-

-

-

-

-

-

-

-

-

1

2

2

 

կենս. ֆոնդին­ ( %)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետ.բյուջեից ( %)

-

-

-

-

-

-

-

-

-

-

1

2

2

 


Այսպիսով՝ Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունը այն է, որ այն աշխատողին ընտրության հնարավորություն է տալիս՝ մտնել կուտակային համակարգ, թե՝ ոչ: Կուտակային ֆոնդերին գումարներ են հատկացվում արդեն իսկ վճարած սոցիալական ապահովագրության վճար­ ներից, իսկ աշխատողը ընդամենը լրացուցիչ վճարում է 1 տոկոս: Կուտակային համակարգ մտնելու դեպքում պետությունը իր հերթին վճարում­եր է կատա­րում` խրախուսելով համակարգի կայացմանը:

 

ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2001 թվականի հունիսի 1-ից Լատվիայում գործում է 3 մակարդակի կենսա­թոշակային համակարգ, դրանք են՝

  • Պետական կենսաթոշակային համակարգ (սերունդների համերաշխու թյան),
  • Պարտադիր կուտակային համակարգ,
  • Կամավոր կենսաթոշակային ապահովագրություն:

Պարտադիր կուտակային համակարգը տարածվում է 1971 թվականի հունիս 1-ից հետո­ ծնվածնե­րի­ վրա: Այն անձիք,­ ովքեր­ ծնվել են 1951 թվակա­նի­ հունի­­ սի 2-ից 1971 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում, կարող են կամավոր միանալ կուտակային համակարգին:

Պարտադիր կուտակային համակարգից օգտվելու համար պետք չէ լրացու­ ցիչ վճարներ կատարել:

Յուրաքանչուր աշխատողի հաշվով, ամսական սոցիալական ապահո­ վագրության համար, վճարվում է աշխատավարձի 34,09 տոկոս, որից 10,5 տոկոսը աշխատողն է վճարում, իսկ մնացած 24,09 տոկոսը՝ գործատուն: Սոցիալական ապահովագրության վճարներից՝ 34,09 տոկոսից, 20 տոկոսը բաշխվում է պետական կենսաթոշակային և պարտադիր կուտակային հա­ մակարգերի միջև:

Աղյուսակ 2. Լատվիայի կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցվածքը և դինամիկան

Տարիներ

Պետական կենսաթոշակային

Պարտադիր կուտակային համակարգ

 

համակարգ (1-ին մակարդակ)

(2-րդ մակարդակ)

 

 

 

2001-2006

18 %

2 %

 

2007

16 %

4 %

 

2008

12 %

8 %

 

2009-2012

16 %

2 %

 

2013-2014

18 %

4 %

 

2015

15 %

5 %

 

2016

14 %

6 %

 


Ինչպես արդեն նշել ենք պարտադիր կուտակային համակարգից օգտվելու համար լրացուցիչ վճար չի արվում, այդ գումարը ընդգրկված է ընդհանուր պահումն­երի մեջ: Պարտադիր կուտակային վճարի մասնաբաժինը, կապված երկրի ֆինանսատնտեսական վիճակի հետ, անընդհատ փոփոխվել է, մաս­նավորապես՝ 2008 թվականին պարտադիր կուտակային վճարը 8 տոկոսից կտրուկ իջեցվել է 2 տոկոսի: Վերջին տարիներին մասնակիորեն բարձրաց­ ել է, սակայն դեռևս չի հասել նախաճգնաժամային 8 տոկոսին: Ճգնաժամային տարիներին՝ 2009-2012, պետական բյուջեի դիֆիցիտի նվազեցնելուն էր ուղղված պետական կենսաթոշակային համակարգի մասնաբաժնի ավելա­ցումը՝ ի հաշիվ պարտադիր կուտակայինի:

2014 թվականին Լատվիայում սահմանվել են նվազագույն և առավելագույն պահում­երի շեմեր.

  • Առավելագույն շեմը – 46400 եվրո տարեկան,
  • Նվազագույն շեմը – 3840 եվրո տարեկան (12ամիս*320եվրո):

Ներկայումս կենսաթոշակային տարիքը 62 տարեկանն է, սակայն 2014 թվա­կանից, ամեն տարի, կենսաթոշակային տարիքը 3 ամսով բարձրացվելու է մինչև 65 տարեկանի հասցնելը:


ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Էստոնիայում կենսաթոշակային համակարգը հիմնված է 3 սյունների վրա, դրանք են՝

i.      Պետական թոշակ, 

ii.    Կուտակային թոշակ (պարտադիր),

iii.   Լրացուցիչ կուտակային թոշակ (կամավոր):

Պետական կենսաթոշակը իր հերթին բաղկացած է՝ հիմ­ական մասից (բա­ զային թոշակ), աշխատած տարիների մասից և վճարած սոցիալական ապա­ հովագրության հարկերի մեծությամբ պայմանավորված մասից:

Մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը 1998 թվականից Էստոնիայում գործել է կամավոր կուտակային համակարգը, ինչը թույլ է տվել համակարգի արդյունավետությունը և թերությունները ստուգել պրակտիկայից ելնելով:

2002 թվականի մայիսի 1-ից Էստոնիայում սկսել է գործել պարտադիր կու­ տակային կենսաթոշակային համակարգը, որը տարածվում է 1982 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածների վրա, այսինքն՝ 18 տարին լրացած այն անձանց վրա, ովքեր նոր էին աշխատաշուկա մտնում:

01.05.2002-31.10.2010 ժամանակահատվածում պարտադիր կուտակային հա­ մակար­գին­ կամա­վոր­ կարող էին­ միա­նալ այն անձինք,­ ովքեր­ ծնվել են 1942-

1982 թվականների ընթացքում:

Գործատուն յուրաքանչուր աշխատողի հաշվով ամսական աշխատավար­ ձի 20 տոկոսի չափով սոցիալական հարկ է վճարում:

Պարտադիր կուտակային համակարգը, երկրի սոցիալ-տնտեսական իրա­ վիճակով պայմանավորված, փոփոխության է ենթարկվել, մասնավորապես՝

  • 01.05.2002-31.05.2009 թվականների ընթացքում՝ աշխատողը իր բրուտո-աշ­ խատավարձի 2 տոկոսն է կուտակել, գործատուի վճարած սոցիալական հարկի հաշվին պետությունը, իր հերթին, ավելացրել է 4 տոկոս,
  • 01.06.2009-31.10.2010 թվականների ընթացքում պետությունը կուտակման հա­ մար բյուջեից հատկացում չի արել, պարտադիր կուտակային վճարում­երը ամբողջությամբ ուղղվել են սերունդների համերաշխության կենսաթոշա­ կային համակարգին (պետական թոշակին),
  • 01.01.2011-31.12.2012 թվականների ընթացքում՝ աշխատողը իր բրուտո-աշխա­ տավարձի 1 տոկոսն է կուտակել: Գործատուի վճարած սոցիալական հար­ կի հաշվին պետությունը իր հերթին ավելացրել է 2 տոկոս,
  • 2013թվականի հունվարի 1-ից սկսած վերադարձ է եղել պարտադիր կու­ տակայինի վճարների սկզբնական տարբերակին, այսինքն՝ աշխատողը իր բրուտո-աշխատավարձի 2 տոկոսն է կուտակել: Գործատուի վճարած սոցիալական հարկի հաշվին պետությունը, իր հերթին, ավելացրել է 4 տո­ կոս:

2013 թվականից պետությունը յուրաքանչուր երեխայի հաշվով 1 տոկոս կու­ տակում է խնամող ծնողի համար:


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

2013 թվականի նոյեմբերին Ռուաստանում 6 մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր զրկվել են լիցենզիայից, արդյունքնում՝ 19 000 քաղաքացիներ կորցրել են շուրջ 470 մլն ռուբլի իրենց կուտակած գումարները: Այդ մասնավոր կենսա­ թոշակային ֆոնդերը չէին մտնում 50 խոշորագույն ֆոնդերի մեջ, սակայն տա­ րօրինակն այն է, որ այդ ֆոնդերը ընդհանրապես չունեին ներդրումային եկա­ մուտներ, ինչը հակասում է «կուտակային» համակարգի հայեցակարգային սկզբունքին, այսինքն՝ կուտակած գումարները ընդհանրապես եկամուտ չէին բերել: Սնանկացած մասնավոր կենսաթոշակային ֆոնդերից համեմատաբար խոշոր էին՝ НПФ «Промрегион» (ավելի քան 200 մլն. ռուբլի կուտակում­երով), НПФ «Профессиональный независимый»-НПФ «Трансстрой» (123 մլն. ռուբլի­ երկուսի համար): Ավելի վաղ՝ 2003 թվականի օգոստոսին, սնանկ է ճանաչվել «Стимул-фонд» մասնավոր կենսաթոշակային ֆոնդը, որը այդ տարիներին համարվում էր 50 խոշոր ֆոնդերից մեկը, ուներ 24 000 կենսաթոշակային պայ­ մանագրեր և 32 000 մասնակիցներ: Ֆոնդի ակտիվերի կառավարմամբ էր զբաղվում Кузбасспромбанк-ը, որը 1998 թվականին Ռուսաստանի տնտեսա­ կան ճգնաժամի հետևանքով սնանկացելէր և վճարեց կուտակած գումար­ ների մի մասը: 2000-ական թվականներին Տվերի շրջանում հիմ­ադրված «Содружество» մասնավոր կենսաթոշակային ֆոնդի նկատմամբ քրեական գործ հարուցվեց 2010 թվականին, քանի որ 450 կուտակային կենսաթոշակա­ յին համակարգի մասնակիցներ, հասնելով կենսաթոշակային տարիքի, չստա­ ցան իրենց կուտակած գումարները: Գործի քննության ընթացքում պարզվեց, որ “Содружество” մասնավոր կենսաթոշակային ֆոնդը 105 մլն. ռուբլի գումար է փոշիացրել, ինչի արդյունքում՝ հարյուրավոր խաբված մարդիկ չեն կարողա­ նում վերադարձնել իրենց կուտակած գումարները:

2009 թվականի դեկտեմբեր ամսին կենսաթոշակային միջոցների ևս մեկ կառավարիչ սնանկացավ: Խոշոր և հայտնի «РБизнеси» ակտիվերի կառա­ վարիչ ընկերությունն (նախկին` УК Росбанка) ինքնակամ սկսել էր սնանկաց­ ման գործընթացը, քանի որ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերն ընկերու­ թյունից պահանջում էին 2008 թվականի ընթացքում առաջացած վասների փոխհատուցումը: Ընկերության դեմ հայց էին ներկայացրել խոշոր մասնա­ վոր կենսաթոշակային ֆոնդերը, դրանք էին՝ «Благосостояние», «Транснефть»

և    «Норильский никель»: Հայցագնի ընդհանուր արժեքը կազմում էր 1.34 մլրդ ռուբլի:

Այսպիսով, կարելի է արձանագրել՝

  • Աշխարհում չկա և չէր էլ կարող լինել որևէ մեկ ընդհանուր ունիվերսալ բանաձև կենսաթոշակային համակարգի կազմակերպման համար, քա­ նի որ բազմագործոն այս համակարգի կենսունակությունը էապես կախ­ ված է սոցիալ-տնտեսական երկարաժամետ զարգացման ներազգային առանձնահատկություններից, որոնք հատկապես ընդգծվում են զարգա­ ցող փոքր տնտեսություններում
  • Տարբեր երկրներ պատմական տարբեր փուլերում գնացել են տարբեր ճանապարհներով։
  • Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մի շարք երկր­ ներում ապրել է ճգնաժամ և նույնիսկ չեղարկվել։ Այն չի ապահովել այն արդյունքները, որոնք ակնկալվել են։
  • Կուտակային համակարգի չեղարկման օրինակները վկայում են, որ այն փոխելու խնդիրը բացառապես պայմանավորված է երկրի իշխանություն­ ների և ժողովրդի ցանկությամբ։
  • Կենսաթոշակային ֆոնդերի սնանկացման վտանգը դեռևս մնում է շատ բարձր՝ հաշվի առնելով պարբերաբար կրկնվող ֆինանսատնտեսական ճգնաժամերը և անբարեխիղճ տնտեսվարումը:

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica