close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փորձաքննությունների ազգային բյուրոյում կկիրառվեն ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների պարզման նորագույն տեխնոլոգիաներ

Հասարակություն

11 Սեպտեմբերի 2019, 15:05
 Փորձաքննությունների ազգային բյուրոյում կկիրառվեն ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների պարզման նորագույն տեխնոլոգիաներ

Փորձաքննությունների ազգային բյուրոյում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի («Ռոստելեկոմ» Հայաստանի) աջակցության շնորհիվ ներդրվել է «PC Crash» համակարգչային ծրագիրը, ինչպես նաև ձեռք է բերվել ավտոմեքենաների արգելակման տվյալները հետազոտող «VZM 300» դեսելեռոմետր» ժամանակակից սարքը, որոնց շնորհիվ քրեական վարույթ իրականացնող մարմինների որոշումներով նշանակվող փորձաքննությունների շրջանակներում առաջին անգամ Հայաստանում սկսվել են կիրառվել միջազգային չափանիշներին համապատասխանող և Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցում (ENFSI) լայն կիրառություն ունեցող ժամանակակից հետազոտական հնարավորություններ:

«PC Crash» համակարգչային ծրագիրը, որը լայնորեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, հնարավորություն կտա Հայաստանում արդի լուծումների միջոցով իրականացնել դատական փորձաքննություններ՝ ստանալով ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող հետազոտական մեթոդների կիրառմամբ գիտականորեն հիմնավորված արդյունք: Ծրագրի ներդրման նպատակն է տեխնոլոգիական և ծրագրային նորագույն լուծումներով բարձրացնել փորձաքննությունների արդյունքների ճշգրտության և օբյեկտիվության մակարդակը։ Համակարգչային ծրագիրը մաթեմատիկական մոդելավորման և 3D (ծավալային) պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող և պատահարի ընթացքում իրադրության զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, ինչն էականորեն բարձրացնում է իրականացվող փորձաքննությունների որակը և ստացվող արդյունքների հավաստիությունը: «PC Crash» համակարգչային ծրագրի շահագործման նպատակով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տվյալ բնագավառի հետազոտություններ իրականացնող բոլոր փորձագետներն անցել են համապատասխան վերապատրաստում Վիլնյուսի ավտոտեխնիկ-փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վալենտին Միտունյավիչուսի ղեկավարությամբ: 

Որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակաբար բարելավելու է իր տեխնիկական և ծրագրային բազան՝ ներդնելով միջազգային պրակտիկայում ընդունված և արդյունավետ կիրառում ունեցող փորձագիտական նոր մեթոդներ ու մեթոդիկաներ՝ ապահովելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն մոտեցումների կիրառմամբ անկախ փորձաքննությունների իրականացումը։

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica