Միխայել Շումախերն ուշքի է եկել
Տարածաշրջան

Երեկ Yerkir.am-ը հայտնել էր, որ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը:
Հիվանդանոցի անձնակազմը ֆրանսիական Le Parisien պարբերականին հայտնել է, որ գերմանացի ավտոարշավորդն ուշքի է եկել:
Հիշեցնենք, որ արքայական ավտոսպորտի գերաստղը 2013 թվականին Ալպերում դահուկավարելու հետևանքով գլխուղեղային հատվածում վնասվածք էր ստացել և ընկել կոմայի մեջ: