close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+5°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփն ասել է, որ հնարավոր է հանդիպի Ռոհանիի հետ

Աշխարհ

11 Սեպտեմբերի 2019, 13:45
 Թրամփն ասել է, որ հնարավոր է հանդիպի Ռոհանիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, թե կարող է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ և հնարավոր հանդիպման հետ կապված խնդիրներ չի տեսնում։ Այս մասին հայտնում է Reuters –ը։

ԱՄՆ-ի` 2015 թվականին Իրանի և 6 երկրների միջև գործող միջուկային համաձայնագիրը լքելուց հետո Միացյալ Նաhանգները խստացրել էր Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները` նշելով, որ համաձայնագիրը Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություններ էր տալիս:

Իր հերթին, Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը ժխտում է միջուկային զենքի հավակնությունները և Միացյալ Նահանգների հետ բանակցությունների չի գնա՝ մինչև վերջինս չհրաժարվի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներից:

«Իրանը պետք է ուղղի իր սխալները, քանի որ, անկեղծ ասած, այն հիմա այնքան էլ բարենպաստ դիրքում չէ»,- կարծիք է հայտնել Թրամփը:

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ Ռոհանիի հետ հանդիպումը հնարավոր է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում։

«Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Կարծում եմ` Իրանը կցանկանար լուծել իր խնդիրները, իսկ մենք դա կարող ենք անել 24 ժամվա ընցացքում»,- մանրամասնել էր Թրամփը:

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են նախապատրաստվում։

Ռոհանին Իրանի խորհրդանարում հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստի ընթացքում նշել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հետ կապված որոշում չի կայացվել։ Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջարկները բազմաթիվ են եղել, սակայն Իրանի պատասխանը միշտ բացասական է լինելու:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica