ՀՕՄ-ը՝ հանուն բանակի
Հասարակություն

Հայ օգնության միության Կանադայի միավորի նախաձեռնությամբ՝ Lernapharm ընկերության նվիրաբերած 1600 արկղ դեղորայքը հասել է Հայաստան։
112 հազար ԱՄՆ դոլար արժողության 800 հազար հականեխիչ դեղորայքը ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով հավասարապես կտրամադրվի Հայաստանի և Արցախի բուժհաստատություններին: Մասնաբաժին կառանձնացվի նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական և ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնների համար։
Հայ օգնության միությունը (ՀՕՄ) կանանց բարեսիրական կազմակերպություն է, ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ։ 27 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հազար անդամով։ Հիմնադրվել է 1910 թվականին: