close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+5°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան կմտնի Սիրիա, եթե նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն. Չավուշօղլու

Տարածաշրջան

11 Սեպտեմբերի 2019, 13:06
 Թուրքիան կմտնի Սիրիա, եթե նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ձախողվի, Թուրքիան, միևնույն է, կմտնի Սիրիա և այդ ուղղությամբ ամեն պատրաստություն իրականացվել է:

Իսկ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ երկիրն ունակ է  ինքնուրույն ձևավորել անվտանգության գոտին. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

«Եթե մենք նկատենք, որ մեր նկատմամբ կիրառվում է ժամանակ ձգելու մարտավարությունը, ապա իմացեք, որ Թուրքիան ունի միջոցներ և հնարավորություն՝ ինքնուրույն ձևավորելու անվտանգության գոտին»,- հայտարարել է Քալընը:

Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին Թուրքիան և ԱՄՆ-ն ակտիվ բանակցում են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցով, սակայն դեռևս արդյունքներ չկան: Խնդիրն այնն է, որ Թուրքիան պահանջում է, որ գոտին լինի թուրքական սահմանից 30-40 կմ հեռու, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica