close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+21°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք

Իրավունք

11 Սեպտեմբերի 2019, 12:15
 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք

Սեպտեմբերի 10-11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ բացահայտնվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 10-ական, խարդախության` 7, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ծեծի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման, թմրամիջոցներ փոխադրելու կանոնները խախտելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի վնասման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու, մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի շրջանառության և ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհայտ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica